«Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից «Օսկար»-ի է ներկայացվել
Աշխարհի 87 երկիր, այդ թվում՝ Հայաստանն իրենց ֆիլմերն են ներկայացրել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներառվելու համար:
Ինչպես նշում է variety.com-ը, Հայաստանը ներկայացրել է ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը:
Ինչ վերաբերում է հարևան պետություններին, ապա Վրաստանից ներկայացվել է Զազա Խալվաշիի «Նամմե»-ն, Իրանից՝ Վահիդ Ջալիլվանդի «Ո՛չ ամսաթիվ, ո՛չ ստորագրություն»-ը, Ռուսաստանից՝ Կոնստանտին Խաբենսկիի «Սոբիբոր»-ը, իսկ Թուրքիայից՝ Նուրի Բիլգե Ջեյլանի «Վայրի տանձենին»:
Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 22-ին, մինչդեռ բուն միջոցառումը կանցկացվի փետրվարի 24-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» սրահում:
Հայտնի է, որ դա կլինի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է