Իմ կյանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնավուրին
Պոլսահայ լրագրող Անժել Դիքմեն Artigercek կայքում Շառլ Ազնավուրին հրաժեշտի հոդված է հրապարակել։
Անժել Դիքմեն իր հրապարկման սկզբում հիշեցնում է, որ Ազնավուրն իր 94 տարվա կյանքի 85 տարին բեմերում է անցկացրել, Times ամսագրի կողմից 20-րդ դարի արվեստագետ ճանաչվել։ «Հարգելի Ազնավուր, Հոլիվուդում ձեր աստղը դրվեց, Իսրայելը ձեր հոր եւ մոր անունով նամականիշ թողարկեց, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ընտանիքներին թաքցրել եք ձեր տանը։ Միսաք Մանուշյանին եւ ընկերներին էլ եք թաքցրել ձեր տանը․․․։
Ձեր բոլոր հարցազրույցները դիտել եմ։ Որեւէ տեղ թուրքերի հանդեպ ատելություն չեմ տեսել։ Ձեր միակ ցանկությունն էր, որ վերջ տրվի ժխտմանը։ Երբ Էրդողանը ցավակցեց 1915-ի զոհերի հարազատներին, դուք զարմացած հարցրեցիք, թե արդյոք ձեր հարազատները ավտովթա՞րից են մահացել, որ ընդամենը ցավակցում են։ Այո, դուք ճիշտ էիք։ Բայց մեր երկրում սովորույթ չկա չիմացած բանի մասին կարդալ եւ տեղեկանալ։
Ես շատ տխրեցի, որ ձեր մահվան կապակցությամբ ցավակցական գրառումների տակ գրել էին, թե Ազնավուրը թուրքերի թշնամին է, ինչո՞ւ են ցավակցում։ Նման բան գրողներին ձեր մասին պատմելու համար եմ սա գրում։ Թուրքերին ձեր մասին պատմելը իմ կյանքի պարտքն է»,-գրել է Անժել Դիքմեն։


















































«Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
«Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ ոչ միայն Ցեղասպանության օրը, կոչ եմ անում Հայաստանը դարձնել ավելի բարգավաճ. Նիկոլա Ազնավուր
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է