Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Վերլուծական

Արդյո՞ք վտանգ չենք տեսնում, որ կստանանք ավելի հնազանդ խորհրդարան

Ես հակահեղափոխական չեմ: Ավելին, չեմ հասկանում հակահեղափոխական բառի այսօրվա իմաստը: Մեծ հաշվով, չեմ հասկանում նաեւ այդ բառի այդքան հաճախակի օգտագործման պատճառները, բայց ուզում եմ հասկանալ այն հիմնական փաստարկները, որոնք բերվում են, երբ խոսքը վերաբերում է արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելուն: 

Եթե «սրանք ինչքան շուտ հեռանան` էնքան լավ» արտահայտությունը էմոցիոնալ զանգվածի համար ընդունելի է, ապա շատ-շատերի համար անհասկանալի է: Ընդ որում, ոչ թե նրա համար, որ այդ շատ-շատերը գոհ են վիճակից եւ ուզում են այդպես շարունակվի, եւ ոչ էլ նրա համար, որ հակահեղափոխական են, այլ ուզում են հասկանալ, թե այսքան շտապելը ինչի համար է, եւ արդյոք այլ նպատակներ չկան:

Ինչո՞ւ ենք շտապում այնքան, որ ուզում են առանց ընտրական օրենսգրքի պատշաճ քննարկման եւ պրոֆեսիոնալ փորձագիտական գնահատականների (օրինակ` Վենետիկի հանձնաժողով), գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների:

Կարծում եմ, կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում, իշխանության ամենակարեւոր մարմնի լուծարումը եւ շուտափույթ ընտրությունների գնալու որոշումը ավելի պատճառաբանված պետք է լինի եւ առանց էմոցիաների:

Իմ համար անհասկանալի են բազմաթիվ վերլուծություններն այն մասին, որ մայիսին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսօրվանը չի լինի եւ հնարավոր է արդեն չկարողանա հաղթել: Հետեւաբար պետք է շտապել:

Սա շատ լուրջ փաստարկ է եւ լուրջ անհանգստացնող: Եթե գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չորս-հինգ ամսվա ընթացքում այնպիսի քայլեր են անելու կամ այնպիսի կարեւոր բաներում թերանալու են, որ վարկանիշի այդքան անկում է տեղի ունենալու, ապա երկրի եւ մեր համար խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու: Այդ դեպքում ո՞ւր ենք շտապում: Գուցե նախ լսենք, թե դեպի ուր ենք գնալու, տարբեր կոնկրետ ոլորտների վերաբերյալ ինչ ծրագրեր եւ պատկերացումներ կան:

Հաճախակի բարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, որ Ազգային Ժողովի կազմը պետք է փոխվի, որովհետեւ դրանից հետո այլ երկրներից բազմաթիվ ներդրումներ են գալու Հայաստան:

Փաստարկը շատ լուրջ է, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու հիմա չեն գալիս: Եթե դա իրոք այդպես է, ապա իսկապես արժի ընտրությունները շուտ անցկացնել: Բայց դա պետք է համոզիչ լինի իրականանալիության տեսակետից, որովհետեւ անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հասարակությունը տեղյակ չէ, թե ովքեր են այդ ներդրողները, որ երկրներից են, որ ոլորտներում են կատարելու այդ ներդրումները եւ ինչ ծավալներով:

Ինչու չի հայտարարվում, թե երբ տեղի ունեցան բանակցությունները դրանց շուրջ: Եվ ընդհանրապես, արդյոք կան կոնկրետ պայմանավորվածություններ, թե ներդրողների առկայությունը հիմնված է զուտ տրամաբանական ենթադրությունների վրա:

Այլ երկրներում հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում ներդրումների վերաբերյալ ընդհանուր բնույթի հայտարարություններ միշտ են լինում, սակայն որպես կանոն, դրանք հայտարարության մակարդակով էլ մնում են: Կարծում եմ ավելի հեշտ եւ արդյունավետ է այս ամենի մասին պարզ խոսել մարդկանց հետ:

Եթե դեկտեմբերին անցկացնում ենք ընտրություններ, ապա պարզ է, որ պատկերը նույնն է լինում, ինչ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում:

Արդյո՞ք վտանգ չենք տեսնում, որ կունենանք նույնքան կամ նույնիսկ ավելի «հնազանդ» Ազգային Ժողով, քան նախորդ իշխանությունների ժամանակ: Քաղաքական մենաշնորհը իշխանության համակարգում հակակշիռներ չի ձեւավորում: Իսկ ընդիմության բացակայությունը, ինչն անխուսափելի է այս դեպքում, նույնքան վտանգավոր է, որքան վատ իշխանությունը: Դա կարճ ժամանակ անց վտանգավոր հետեւանքներ է ունենում:

Չխաբվենք սահմանադրությամբ ընդիմությանը տրվելիք բոնուսին: Այդպիսի ընդիմությունը համապատասխան քանակով համակիրներ հասարակության մեջ չի ունենում: Հետեւաբար որեւէ ազդեցություն չի ունենում:

Իսկ մեզ կմնա կարճ ժամանակ անց դժգոհել, թե այս ինչ է կատարվում:

Աշոտ Սահակյան

Top-News.am