Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

ԱԺ կանոնակարգ–օրենքի հետ կապված պատմությունները զուտ պատրվակ էին՝ լեգիտիմացնելու ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախումբը ամռանը արձակուրդ չգնաց, քննարկեց եւ օգոստոսի սկզբին ԸՕ բարեփոխումների փաթեթը ներկայացրեց կառավարություն, մինչդեռ կառավարությունից 2 ամիս որեւէ տեղեկություն չեղավ, հետեւաբար, մեղադրել խորհրդարանական խմբակցություններին, այդ թվում «Ելքին», որ ամեն ինչ արել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագ չլինեն, սխալ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։

«Երբ խորհրդարանական բոլոր ուժերը՝ կոնսենսուսով, օգոստոսի 1–ին պատրաստեցին Ընտրական օրենսգրքի նախագիծը, բոլորի ակնկալիքը այն էր, որ ԸՕ վրա կառավարությունն էլ իր աշխատանքը անի եւ սեպտեմբերի առաջին քառօրյային, ենթադրում էինք, այդ փաթեթը կմտնի ԱԺ քննարկման, 2 ընթեցումով հոկտեմբերի սկզբներին կանցներ, կուղարկեինք Վենետիկի հանձնաժողով։ Չի բացառվում, որ վերադառնար հոկտեմբերի կեսերին եւ նոյեմբերի սկզբին կհայտարարեինք, որ դեկտեմբերին տեղի ունենար արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–ակնկալված ժամանակագրությունը ներկայացրեց Սպարտակ Սեյրանյանը։


Նրա համար այդպես էլ հանելուկ է մնաց, թե ինչո՞ւ է հատկապես դեկտեմբեր ամիսը նշել վարչապետը եւ ոչ, ասենք, հունվարի կեսը. «Ներդրողները մեկ ամսում պետք է հիասթափվեի՞ն ու ներդրումներ չանեի՞ն, կամ սփյուռքահայերը բնակարան չէի՞ն գնի Հայաստանում»։

Նրա համոզմամբ ԱԺ կանոնակարգ–օրենքի հետ կապված պատմությունները զուտ պատրվակ էին՝ լեգիտիմացնելու ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը։

«Համբերատար սպասում էինք, որ մեր խմբակցության հետ էլ կհանդիպի վարչապետը, մտածում էինք, որ հիմանավոր տեղեկատվություն մեզ կտրամադրի, պարզվեց, որ որոշել է՝ կամ ԱԺ–ն համաձայնություն է տալիս վերջնագրին կամ ԱԺ–ն պետք է ինքնալուծարվի։ Այստեղ խնդիր առաջացավ՝ ԱԺ–ն ինքնալուծարվում է իրավունքի ուժո՞վ, թե՞ ուժի իրավունքով»,–ասաց ՀՅԴ պատգամավորը։

Հարցին՝ դեռ ուժի մե՞ջ է բանակցելու հայտարարությունը՝ հաշվի առնելով ՀՅԴ նախարարներին ու մարզպետներին պաշտոնից ազատելու փաստը, Սեյրանյանը պատասխանեց. «Մենք ամենայն անկեղծությամբ եւ պատրաստակամությամբ ամիսներ առաջ հայտարարեցինք, որ ընդունում ենք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մաս կազմելու ազգային համաձայնության կառավարության, քանի որ հայերենին ոչ վատ տիրապետելով՝ հասկանում էինք, որ այդ բնութագրումը ենթադրում է կարեւոր հարցերի շուրջ համաձայնություն։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»։

Կարեւոր շատ հիմնախնդիրներ, նրա խոսքով, ոչ միայն չեն քննարկվում գործընկեր քաղաքական ուժերի հետ, այլեւ նրանց առաջարկությունները ընկալվում են սվիններով։

«Իմ համոզմամբ՝ ազգային համաձայնության կառավարության այդ «համաձայնության» բաղադրիչը չկար արդեն օգոստոսի 17–ի հանրահավաքից սկսած, երբ հարթակին տեսանք ոչ թե կառավարության անդամներին, այլ մեկ քաղաքական ուժի»,–նկատեց Սպարտակ Սեյրանյանը։

Նա հավելեց, որ «բումերանգի օրենքը» քաղաքականության մեջ շատ ավելի ազդու է գործում, քան բնության մեջ, հետեւաբար, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները որեւէ կերպ չպիտակավորվեն, չպետք է թույլ տալ, որ ԱԺ–ին պարտադրվի դիրքորոշում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am