Եվրոպայի խորհրդի հանձնակատարը քննադատել է Հունգարիայի խորհրդարանի ընդունած օրենքը
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը քննադատել է օրենքը, որը նախօրեին ընդունել է Հունգարիայի խորհդրարանը: Օրենքը ենթադրում է բոլոր փախստականներին ստիպողաբար պահելը «տարանցիկ գոտիներում»: Օմբուդսմենի կարծիքով՝ նոր օրենքները միայն կբարդացնեն առանց այն էլ բարդ դրությունը՝ կապված Հունգարիայում ապաստան տալու հետ, հաղորդում է DW-ն:
Մույժնիեկսը նշում է, որ ընդունած օրենքը Հունգարիայի իշխանություններին փաստացի թույլ է տալիս սահմանափակել բոլոր ապաստան խնդրողների ազատությունը՝ ներառյալ ընտանիքներին եւ մինչեւ 14 տարեկան դեռահասներին, ովքեր միայնակ են:
Հանձնակատարն ընդգծել է, որ տվյալ իրադրությունում ազատության սահմանափակումը պետք է լինի ծայրահեղ դեպքում: Դրա կիրառումը փախստականների նկատմամբ կհամարվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան