Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Հայաստանում հեղափոխությանը պետք է վերջ տրվի. Արմեն Բադալյան

Հայաստանում հեղափոխությանը պետք է վերջ տրվի, ինչի համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա նշեց, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները հանգեցրին կառավարման համակարգում իշխանափոխության, իսկ հասարակության գիտակցության մեջ՝ հեղափոխության: «Տրամաբանությունը հուշում է, որ երկրում բոլոր քաղաքական ուժերը, անկախ այն հանգամանքից՝ խորհրդարանում են, թե ոչ, պետք է սա հաշվի առնեին, հարմարվեին իրավիճակին եւ համապատասխան քայլեր ձեռնարկեին, այսինքն՝ անցկացնեին կառուցվածքային, իմիջային փոփոխություններ, սա հատկապես վերաբերում է Հանրապետական կուսակցությանը: Դրա համար անհրաժեշտ էր մեկ տարի, ինչի հետ կապված նախապես նշվում էր, որ արտահերթ ընտրությունները պետք է կայանան մեկ տարի հետո, մայիսին մոտ»,- նշեց Բադալյանը: Սակայն Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները ոչ մի գործողություն չձեռնարկեցին, նոր իրավիճակին չհարմարվեցին, ինչի հետ կապված չեն կարողանում համարժեք քաղաքականություն վարել: «Դրանից բացի, սեպտեմբերի 23-ից հետո «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք ջախջախիչ պարտություն կրեցին (ավագանու ընտրություններում), ոչ միայն քաղաքականությունը չփոխեցին, այլեւ շարունակում են նախկին կուրսին հետեւել»,- ասաց քաղտեխնոլոգը:


Փորձագետը նշեց, որ այս ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն պետք է վարչապետից իրենց առանձնացնեին, հետ կանչեին իրենց նախարարներին, կատարեին իմիջային փոփոխություններ, սկսեին քննադատել վարչապետին ու կառավարությանը, որը կոպտագույն սխալներ է թույլ տալիս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: «Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Այս ուժերը շարունակեցին գնալ հին կուրսով, ավելին՝ նրանք ընտրեցին վարչապետի թիմից առանձնանալու ամենաանհաջող ճանապարհը, փաստորեն միանալով ՀՀԿ-ի հետ՝ քվեարկելով հայտնի օրինագծի օգտին»,- ասաց Բադալյանը: «Նրանց թվաց, թե ինչ-որ օրենքի ընդունմամբ կկարողանան կանխել հաջորդ զարգացումները: Սակայն դա անհնար է: Համաշխարհային պատմության մեջ մեծաթիվ են նախադեպերը, երբ նման փորձերը ֆիասկո են ապրել: Եվ նրանք գնացին այդ ճանապարհով: Արդյունքում՝ միայն արագացրին արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, քանի որ պարզվեց, որ անիմաստ է հաջորդ տարվան սպասելը, ժամանակը, որ նրանց տրվել էր բարեփոխումներ անցկացնելու համար, չի օգտագործվել ըստ նշանակության»,- ասաց փորձագետը:

«Երկրորդ՝ անհրաժեշտ է հեղափոխությանը վերջ տալ: Երեւանում դա արդեն ստացվել էր, քաղաքապետ ընտրվեց, իսկ ավագանիում ընդդիմություն կա, որը հասարակության վստահությունն է վայելում: Համանման վիճակ պետք է լինի նաեւ խորհրդարանում: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության վստահությունն ունեցող ընդդիմությունը քննադատի կառավարության գործունեությունը, որը կոպիտ սխալներ է թույլ տալիս: Ներկայումս քննադատոևթյուն չկա, քանի որ նման ընդդիմություն չկա: Հեղափոխական գործընթացներին վերջ տալու համար պետք է լեգիտիմ խորհրդարան ձեւավորվի: Հեղափոխությունը կավարտվի, եւ այդ դեպքում կառավարությունը չի կարողանա իր բացթողումները վերագրել հեղափոխությանը կամ հակահեղափոխությանը: Հենց սա է պատճառը, թե ինչու է անհրաժեշտ ընտրություններն անցկացնել մինչեւ տարեվերջ»,- ամփոփեց նա:

Բադալյանը չհամաձայնեց այն որոշ պնդումներին, որ հոկտեմբերի 2-ին Փաշինյանի գործողությունները միջամտություն էին օրենսդիր իշխանության գործունեությանը: «Վարչապետը խորհրդարանական ուժերից մեկի առաջնորդն է, բացի այդ՝ գործադիր իշխանությունը չի կարող ամբողջությամբ անջատված լինել օրենսդիրից: Սա նորմալ գործընթաց է: Ավելին՝ շատ երկրներում, որբ վարչապետները զգում են, որ իրենց վարկանիշն անկում է ապրում, ցրում են խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ անցկացնում: Ուստի չի կարելի խոսել օրենսդիր իշխանության գործունեությանը վարչապետի միջամտության մասին»,- նշեց նա:

Ի պատասխան հարցին՝ խորհրդարանում ո՞ր ուժերը կկարողանան ընդդիմություն ձեւավորել, որոնք արտահերթ ընտրություններից հետո կունենան հասարակության վստահությունը, Բադալյանը նշեց, որ այս պահին վաղ է նման կանխատեսումներ անել: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կգնա ընտրությունների: Այս պահին, կարծում եմ, հնարավորություններ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լույս» դաշինքը եւ հնարավոր է՝ Հայ ազգային կոնգրեսը»,- նշեց նա՝ հավելելով, որ առայժմ վաղ է խոսել խորհրդարանում ուժերի ապագա դասավորության մասին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am