Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Խելամիտ կլիներ, որ հենց Փաշինյանը հետ կանգնի արագացված հանգուցալուծումից

Խելամիտ կլիներ, որ հենց հեղափոխական ուժերն ու Փաշինյանը հետ կանգնեին արագացված հանգուցալուծումից ու նստեին բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորաես, գրել է.


«Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, եւ շատերդ երեւի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, եւ ինչու։

Երեւանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, եւ իր գլխավորած հեղափոխական շարժումը, փորձելու են կապիտալիզացնել ընտրությունների արդյունքները, եւ գնալ Ազգային ժողովի արագացված լուծարման, թեեւ նույն Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը հակված է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպել հաջորդ տարվա մայիս-հունիսին։

Նաեւ ակնհայտ դարձավ, որ այդ ընտրություններում նախորդ քաղաքական համակարգը ներկայացնող ուժերը լավագուն դեպքում շեմը հաղթահարելու փոքրիկ շանս ունեն, իսկ իրենց համար վատագույն դեպքում կարող են դա էլ չհաղթահարել, եւ մնալ քաղաքական լուսանցքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ստանա ոչ միայն սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում, այլեւ դե ֆակտո, ոչ մի բանով չսահմանափակված իշխանություն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Շահերի այս ակնհայտ հակասությունը պետք է բերեր բախման, ինչն էլ երեկ տեղի ունեցավ։

Սակայն ի տարբերություն նախորդող համարյա բոլոր բախումների, այս անգամ այն սրեց պաշտպանվող կողմը, ընդ որում բոլոր երեք ֆրակցիաների կոնսոլիդացված քվեարկությունը ցույց տվեց, որ դա նախապես կազմակերպված, եւ լավ հաշվարկված քայլ էր, որի իմաստն էր քաղաքական ճգնաժամը սրելով, տանել այն արագացված հանգուցալուծման։ Այդ հանգուցալուծման մի մասը արդեն երեկ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց մայիսի 8-ից ի վեր գոյություն ունեցող կոալիցիոն կառավարությունից, պաշտոններից ազատելով նրանց ներկայացնող նախարարներին, եւ այսուհետ մնաց մենակ կառավարության մեջ (ինչպես նաեւ զրկվեց ԱԺ նույնիսկ տեսական աջակցությունից)։

Հանգուցալուծման մյուս քայլն էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր մոտալուտ հրաժարականի մասին, որով նա փաստորեն մեկնարկ է տալիս ԱԺ լուծարման պրոցեսին։ Հենց դրանով արդեն, իրադարձությունները մտան արագացված փուլ, եւ հիմա, եթե հրաժարականը տեղի ունենա, մնում է ընդամենը երկու հավանական սցենար։

Առաջին սցենարը հասկանալի է՝ ԱԺ-ն նոր վարչապետ չի ընտրում, լուծարվում է օրենքի ուժով, եւ երկիրը գնում է նոր ընտրությունների։ Երկրորդի դեպքում ԱԺ երեք ֆրակցիաները ստեղծում են նոր խորհրդարանական կոալիցիա, ընտրում եմ նոր վարչապետ, եւ նա փորձում է խաղաղացնել փողոցը՝ բացարձակ անկանխատեսելի արդյունքով՝ որովհետեւ ինչպես կարող է խաղաղացնել, այնպես էլ կարող է տանել արյունահեղության եւ քաոսի։ Հասկանալի է, որ երկրի համար նպաստավոր է առաջին սցենարը, սակայն որպեսզի այն տեղի ունենա, կողմերը պետք է գան պայմանավորվածության, եւ գնան փոխադարձ զիջումների։

Զիջումների հնարավոր տրամաբանության մասին արդեն խոսել է ՀՅԴ Արմեն Ռուստամյանը՝ ընտրությունները անցկացնել հաջորդ տարի, բայց պայմանավորված եւ հուշագրով ֆիքսված ժամկետում, եւ ոստիկանությունը վերածել Ներքին Գործերի նախարարության, եւ դնել քաղաքականապես չեզոք, բոլորի կողմից ընդունելի ղեկավարի ներքո։

Պարզ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ զիջումների իրենց տրամաբանությունը ունեն, թեեւ դեռ հստակ չեն ձեւակերպել։ Տեսականորեն, հնարավոր է նաեւ երրորդ սցենարը՝ երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ քաղաքականապես չեզոք եւ փոխադարձ ընդունելի, տեխնիկական վարչապետ են ընտրում, որը կարճ ժամանակում իրականացնում է ընտրությունների նախապատրաստումը խաղաղ պայմաններում, բայց այդ սցենարի հավանականությունը առայժմ մշուշոտ է։

Այս իրավիճակում, խելամիտ կլիներ, որ հենց հեղափոխական ուժը եւ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեին արագացված հանգուցալուծումից, եւ նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր բոլորի շահերից է բխում, որ այս Ազգային ժողովը լուծարվի, տեղի ունենան նոր, ժողովրդավարական եւ արդար ընտրություններ, եւ ձեւավորվի նոր քաղաքական մեծամասնություն, որը կներկայացնի երկրի բնակչությանը, եւ նրա արջեւ հետագա զարգացման համար լիարժեք քաղաքական պատասխանատվություն կստանձնի։ Մեր բոլորի շահերից է նաեւ բխում, որ այդ պրոցեսը տեղի ունենա անցնցում եւ առավել եւս անարյուն, եւ ոչ մի փուլում տեղի չունենա լեգիտիմության խախտում՝ դա ակնթարթորեն կարող է բերել արտաքին ուժերի միջամտության։

Սա հնարավոր է, եթե հեղափոխական ուժը գիտակցի, որ ի տարբերություն մայիսի, հիմա ձեւավորվել է ուժերի ասիմետրիկ բալանս, եւ միայն փողոցի ուժային ճնշումը այլեւս բավարար չի ԱԺ-ն ցրելու համար, իսկ իրավական դաշտում հարձակվողական գործողությունների արսենալն էլ արդեն փաստացի սպառված է։

Պաշտպանվող կողմը, որքան էլ քաղաքականապես թուլացած եւ հեղինակազրկված լինի, պաշտպանված է գործող Սահմանադրությամբ, եւ վերահսկելով իշխանության բարձրագույն մարմին հանդիսացող Ազգային Ժողովը, մանեւրի զգալի դաշտ ունի, որից այն հենց այնպես չի հրաժարվի։ Եթե մենք ցանկանում ենք, որ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական հանգրվանին, բայց միաժամանակ առանց անդառնալի կորուստների, պետք է գտնել խելամիտ փոխզիջում, որը պաշտպանվող կողմին կտրամադրի բավարար երաշխիքներ եւ ստիմուլներ՝ հրաժարվելու սեփական լեգիտիմության վերջին պատվար հանդիսացող ԱԺ-ից, եւ ճանապարհ կբացի նոր ընտրությունների համար։

Կարծում եմ, որ պաշտպանվող կողմը հիմա սպասում է այդպիսի առաջարկի, եւ հուսով եմ, որ հետագա զարգացումները կգնան այդ հունով։

Այսքանով բոլորիդ լավ օր եմ ցանկանում, խաղաղ ու անցնցում»: