Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը․ ո՞րն է իրական շարժառիթը

Նախօրեին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ինչպես պարզ դարձավ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցից, կողմերը ընդհանուր համաձայնության չեն եկել, փոխարենը՝ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այդ ընտրությունները կազմակերպել հնարավորինս արագ՝ 2-3 ամսվա ընթացքում, մինչդեռ Հանրապետական կուսակցությունը այլ ժամկերտներ է առաջ քաշում՝ ընդհուպ մինչև 2020 թվական։

Այսպիսով, գործ ունենք երկու ծայրահեղ մոտեցման հետ, որի արդյունքը կամ հետեւանքը տեսանք երեկ ուշ երեկոյան:

Իր հրապարակային ելույթներում գործող վարչապետը հայտարարում է, թե այլևս հնարավոր չէ սպասել, «մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու»։
Փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի կողմից բերվող այս փաստարկը հիմնավորված և արդյոք խորհրդարանական ընտրությունների հապշտապ անցկացումն այդքան կենսական է։

Ինչո՞վ է վտանգավոր ԱԺ ընտրությունների հապշտապ անցկացումը

Այն, որ երկրում ստեղծված ներկա ոչ կայուն իրավիճաը իսկապես տնտեսության մեջ ներդրումների առումով որոշակի խոչընդոտ է ստեղծում, փաստ է։
Սակայն շատ ավելի վտանգավոր է այն իրավիճակը, որի մեջ կհայտնվի Հայաստանը, եթե ընտրությունները կազմակերպվեն առաջիկա 2-3 ամսում։ Դա կկոչվի տնտեսական և քաղաքական ճգնաժամ՝ իրենից բխող բոլոր տհաճ և ցավոտ հետևանքներով։

Տնտեսական ասպեկտը

Գաղտնիք չէ, որ ընթացիկ տարվա հաշվետու սեզոնը մեկնարկում է աշնանը, աշնանն են պլանավորվում նաև հաջորդ տարվա հիմնական ֆինանսական հոսքերը, այլ կերպ ասած՝ 2019 թվականի պետբյուջեի նախագիծը քննարկվելու և հաստատվելու է այս աշնանային նստաշրջանում։

Իսկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեկ կամ մի քանի օրվա իրադարձություն չէ, դա երկարաժամկետ պրոցես է։

Եթե Փաշինյանի «պլանավորածով» ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առաջիկա 2-3 ամսում, ապա դա կհամընկնի հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ խորհրդարանում սովորաբար քննարկվում և հաստատվում է երկրի բյուջեն։ Արդյունքում, դժվար չէ կանխատեսել, որ մենք 2019 թվական մուտք կգործենք առանց հաստատված պետբյուջեի կամ շատ մակերեսային մի փաստաթղթով։ Ինչը նշանակում է քաոս՝ չստացված կենսաթոշակներ, աշխատավարձեր, պետպատվերների չգործող համակարգեր, բազմաթիվ սառեցված ծրագրեր, ոչ կայուն ենթակառուցվածքներ և այլն։

Եվ այս պարագայում լուրջ հարց է՝ ներդրողների համար ո՛ր իրավիճակն է ավելի շահավետ․ ընտրությունների՝ այս շրջանում անցկացումը, թե՞ դրանց՝ վեց-ութ ամսով հետաձգումը։

Հարցի երկրորդ՝ քաղաքական կողմն էլ կա

Բացի այն, որ ընտրությունների «ոտքի վրա» կազմակերպումը կհանգեցնի տնտեսական լուրջ ճգնաժամի, նաև քաղաքական դաշտի համար այն անդառնալի բացասական ազդեցություն կունենա։

Ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու վերջին ընտրությունները, խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի թիմը հավակնում է ստանալ ավելի քան 80 տոկոս քվե։ Սա ժողովրդավարության մահվան դատավճիռն է և քաղաքական դաշտի վերջնական փլուզման բանալին։

Ունենալ 70 տոկոս մեծամասնությամբ խորհրդարան, նշանակում է չունենալ բազմակարծություն, մրցակցություն, չունենալ որևէ արգելք, չունենալ հակակշիռների և զսպիչների մեխանիզմ։

Նույնիսկ ամենաիդեալական կառավարող իշխանությունների պարագայում՝ 70 տոկոսանոց մեծամասնությունը անթույլատրելի է, դա հակաժողովրդավարական է և, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, ժամանակի ընթացքում հանգեցնում է համակարգի դեգրադացման։ Իսկ Հայաստանի նման երկրի (պատերազմական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական) համար դա վճռորոշ նշանակություն կարող է ունենալ՝ ընդհուպ մինչև պետականության կորուստ։

Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը բացարձակ իշխանության հասնելը չէ և նա իսկապես մտահոգված է երկրի ապագայով, ապա նախևառաջ հե՛նց ինքը պետք է ձեռնամուխ լինի, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգվեն, երբ հեղափոխական կրքերը հանդարտված կլինեն և այդ նույն «ժողովուրդը» կունենա նաև քաղաքական այլընտրանք։

Եթե Փաշինյանի նպատակը իշխանությունը չէ, այլ Հայաստան պետության զարգացումը, ապա նա այս պահին ամեն ինչ պետք է անի քաղաքական դաշտում առողջ մրցակցային պայմաններ ստեղծելու համար։ Մնացածը զուտ խոսակցություններ են, հերթական շոուի սցենար։

Շեշտենք նաև, որ անցյալը վերադարձ չունի, բայց անցյալի վերադարձը պետք է կանխվի նաև հերթական բացարձակ մեծամասնության ստեղծման դեմն առնելով: Մի կարևոր հանգամանք: Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին Հայաստանում համապետական ընտրություն անցկացնելը նորմալ չէ ոչ միայն քաղաքական-տնտեսական, այլ նաև կլիմայական նկատառումներով:

Ցրտին, մերկասառույցին, քամու և տեղումների տակ ընտրարշավ անցկացնելը ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև վտանգավոր: Փորձեք դեկտեմբերին Երևանում հանրահավաք անել կամ Գյումրիում, իսկ գուցե փորձեք Աշոցքում և Ամասիայում: Հիմա ոմանք կասեն, իսկ դահլիճները: Իսկորտե՞ղ եք տեսել այդքան տաքացվող դահլիճ:

Ափսոս, որ Հայաստանում հաղթում են դեռ հույզերը, իսկ բանականությունը ոտքի տակ է տրվում:

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am