Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Yerevan.Today-ի օգնությունը՝ ԱԱԾ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին վերջերս շատ է խոսվել, և կարծում ենք՝ արժե թեման մեկընդմիշտ փակել՝ հիմնավոր հրապարակումներով ներկայացնելով իրական պատկերը։ Ցանկանում ենք օգնել ԱԱԾ տնօրենին՝ արագացնելու ուսումնասիրությունները: Ներկայացնենք Yerevan.Today-ի արված ուսումնասիրությունը, որը հիմք ընդունելով՝ կարող ենք համարել ավարտված տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունները Քոչարյան ընտանիքի ունեցած բիզնեսների մասին։ Այդ խոսակցություններն առաջացան 2010 թվականից, երբ ռուսական versia.ru կայքը հրապարակեց 3 տասնյակ բիզնեսների վերաբերյալ տեղեկությունը, որոնք, իբրև, պատկանում են Քոչարյան ընտանիքին և որոնց հանրագումարից ստացվել էր 4 մլրդ դոլար թիվը։

Բոլոր այդ ընկերություններին Yerevan.Today-ը հարցումներ էր ուղարկել, որոնց պատասխանների մեծ մասն արդեն  հրապարակել ենք, այսօր արդեն լրածված և ամբողջովին ներկայացնում ենք ստորև։

Ուրեմն, համաձայն մեզ տրված պաշտոնական պատասխանի, պարզել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել ներքոհիշյալ ընկերությունները՝ «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Յունիբանկ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Գոլդեն Փելիս» հյուրանոց, «Էրեբունի» հյուրանոց, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ», «Ռենկո ՍպԱ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», ՄԱՊ ընկերություն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արցախ Բանկ», «ՍԱՍ սուպերմարկետներ»:

Համաձայն մեր պաշտոնական հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մասնաբաժին ունի հետևյալ ընկերություններում․

«Կապուտակ Սևան» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 30% բաժնեմասով)
«ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ (Ստեֆանո Ռիչչի խանութ), (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 80% բաժնեմասով)
«Ֆասթ Քարթ» ՍՊԸ (Play City, “Cityzen”), (համասեփականատեր` Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
«Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց (ամբողջական բաժնետերերն են՝ Ս․ Քոչարյան, Գ․ Քոչարյան, Լ․ Քոչարյան)
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն (համասեփականատեր՝ Լևոն Քոչարյան՝ 60% բաժնեմաս)։
Ժամանակին մամուլում անդրադարձ է եղել, որ Արմավիրի մարզում գյուղատնտեսական ֆերմայի բաժնեմաս ևս առկա է։ Սա կճշտենք առաջիկայում։

Ընդհանրապես, այս ուսումնասիրությունն իրենից դժվար գործընթաց չէր ներկայացնում, ուղղակի պաշտոնապես նամակով դիմել ենք հետևյալ հարցով՝ «Քոչարյան ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ արդյո՞ք այս պահին կամ երբևէ որևէ առընչություն է ունեցել ձեր ընկերության հետ», և ստացել ենք պարզաբանումները՝ կնքված-ստորագրված։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ հայտնի ու աղմկահարույց գաղտնալսմանը վերաբերող մամուլի ասուլիսի ժամանակ, շեղվելով թեմայից, ԱԱԾ տնօրենն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեկ այլ՝ իբրև փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցելուն՝ ասելով․ «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։

Այնուհետև, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակային հերքում, Վանեցյանը փոխեց խոսքը․ «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր․․․»։

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, Yerevan.Today-ին տված հարցազրույցում անդրադառնալով մեղադրանքներին, ասաց. «Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: ․․․Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել:»

Հուսով ենք որ օգտակար եղանք, մանավանդ որ ԱԱԾ-ն շատ ավելի կարևոր գործեր ունի, քան գործող իշխանության քաղաքական օպոնենտների ունեցվածքի փնտրտուքը։