Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Ռուսաստանին
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կարեւոր եւ անակնկալ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ Նատալյա Պոգոնինային: Աննա Սարգսյանն էլ սեւերով ոչ ոքի խաղաց Վալենտինա Գունինայի հետ:
Զավեն Անդրեասյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը վեց տուրից հետո վաստակել է 11 միավոր եւ ԱՄՆ-ի եւ Վրաստանի հավաքականների հետ կիսում առաջին տեղը:
Այսօր մեր հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ եւ առնվազն չպարտվելու մեծ հնարավորություն ունի:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար