Շարունակելու ենք Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին. Թեոխարուսը՝ Արա Բաբլոյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է. սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին:
ԱԺ-ից հայտնում են, որ այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետեւողական գործունեությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող հարցերի բարձրացմանը եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Նա Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում առանձնակի կարեւորել է պատգամավորի հաճախակի այցերն Արցախ:
Խոսելով միջազգային հարթակներում համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսի համար առանցքային նշանակության հարցերում մշտապես աջակցել է կիպրական կողմին եւ գոհունակությամբ փաստել, որ այդ գործելաոճը փոխադարձ է:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ մեր երկրում տեղի ունեցած վերջին շրջանի իրադարձությունները վառ վկայությունն էին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է դրված:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, եւ ժողովրդավարությունն առավել զարգացնելու նպատակով ինքը բոլոր միջազգային հանդիպումներում գործընկերներին հորդորում է աջակցել ՀՀ նոր կառավարությանը։
Էլենի Թեոխարուսը համոզմունք է հայտնել, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է եղել՝ նշելով. «Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության եւ ինքնորոշման համար ձեր մղած պայքարով»: Պատգամավորն ընդգծել է, որ շարունակելու է Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին եւ լինել հայ-կիպրական հարաբերությունների ամրապնդման ջատագովը: Խոսելով ներհայաստանյան վերջին իրադարձությունների մասին՝ Էլենի Թեոխարուսն ասել է. «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի իմաստությամբ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար