Ակնհայտ անտրամաբանական եւ խտրական վերաբերմունք դիվանագիտական անձնագրերի հարցում
Հանրության շրջանում լայն քննարկման առարկա է դարձել դիվանագիտական անձնագրերից Հենրիխ Մխիթարյանին եւ այլոց զրկելու հարցը: Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու է այս հարցում ցուցաբերվել խտրական եւ անհասկանալի մոտեցում:
Այսպես, շատերի մոտ ոչ միայն հարց է առաջանում, թե ինչու է դիվանագիտական անձնագրից զրկվել Հենրիխ Մխիթարյանը, Սամվել Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Սմբատ Լխուտյանը: Շատերի մոտ է հարց է առաջանում, թե ինչու են դիվանագիտական անձնագրերից զրկվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կանայք, իսկ ահա Լեւոն Տեր-Պետորասյանի կինը՝ ոչ:
Այս հարցը հետաքրքրել է նաեւ լրագրողներին, որոնք դիմել են ԱԳՆ եւ ստացել բավական տարօրինակ պատասխան. «Դիվանագիտական անձնագրերի հետ կապված որեւէ մեկնաբանություն արտաքին գործերի նախարարությունը չի տալիս»:
Սա արդեն բոլորովին նոր մոտեցում է: Փաստորեն, եթե ցանկանում են՝ մեկնաբանում են, եթե չեն ուզում՝ չեն մեկնաբանում: Ավելին, կոչ են անում քաղաքական ենթատեքստեր չփնտրել:
Չենք փնտրում, բայց աղաղակող խտրականություն տեսնում ենք, անհասկանալի եւ անտրամաբանական որոշում՝ տեսնում ենք: Վերջին հաշվով եթե նախագահին, նախկին նախագահին դիվանագիտական անձնագիր տրվում է, ապա տրամաբանական է, որ կնոջը եւս տրվի: Մյուս կողմից, եթե մի նախկին նախագահի կնոջից այն վերցնում են, ապա մյուսից եւս պետք է վերցնեն:
Դժվար է հասկանալ նաեւ, թե որ տրամաբանությամբ են դիվանագիտական անձնագրերից զրկել Հենրիխ Մխիթարյանից, Հրանտ Բագրատյանից, Սամվել Կարապետյանից, Սմբատ Լպուտյանից: Վերջին հաշվով նրանցից յուրաքանչյուրը հազար կարիերիստ եւ մեր երկրին ոչինչ չտվող դիվանագետ եւ պաշտոնյա արժեն:
Անշուշտ, շատ-շատերից այդ անձնագրերը պետք է վերցնեին եւ ճիշտ են վարել, որ վերցրել են, բայց կարելի էր գոնե այս ամենն անել առանց աբսուրդի հասնող կամայականության եւ խտրականության:
Մի այլ քննարկման են արժանի նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենց դրել էին մարդու իրավունքների պաշտպանի տեղ, հանդես էին գալիս որպես անխոնջ ժողովրդավար, իսկ այսօր ասում են, թե լավ են արել խտրական վերաբերմունք են դրսեւորել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը