Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում:

«Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, հենց մրցույթն ավարտվի, կսկսենք սարքերը տեղադրել: Ասեմ, որ նախատեսում ենք մեծ քանակությամբ սարքեր ձեռք բերել»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ սպասվող փոփոխության մասին: Նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել մանրը վերադարձնելու հնարավորություն ունեցող տերմինալներ:

«Օրինակ՝ շատ ժամանակ անձը պետք է վճարի 1200 դրամ, սակայն ներկայացել է 2000 դրամով, մնացած 800 դրամն, ասենք, ստիպված փոխանցվում է հեռախոսի համարներին: Հետևաբար, ուզում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,-ասաց Մնացական Բիչախչյանը: Նա տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել անձնագրային վիզաների վարչության պաշտոնական էլեկտրոնային կայքը սպասարկելու հնարավորություն ստանալու համար:

Առաջիկայում նախատեսվում է զգալի բարեփոխում անձնագրերի տրամադրման ոլորտում: Ներկայում հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը:

«Արդյունքում կունենանք նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, դրանք ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա:

Քաղաքացին դրանք կարողանալու է օգտագործել ավելի երկար, քան ներկայիս բիոմետրիկ անձնագրերը: Ի դեպ, այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Խոսելով վերջին մի քանի ամիսներին անձնագրային համակարգում իրականացրած աշխատանքների մասին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ծառայության որակը բարձրացնելուն, ավելի մատչելի ու հասանելի դարձնելուն:

«Դրանք հիմնականում վերաբերում են անձնագրավորմանը, հանրային ծառայությունների համարանիշների տրամադրմանը: Փոխել ենք աշխատանքային ժամերը:

Եթե նախկինում ժամը 13:00-14:00-ն ընդմիջման ժամ էր, ապա ներկայում անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխեցինք 14:00-15:00, որպեսզի քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քաղաքացին անձնագրային հարցեր առաջանալու դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Եթե նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է ներկայանար հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, ապա այդ արգելքը վերացվեց: Անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է ներկայանալ ցանկացած անձնագրային ծառայություն: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժին նաև անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքը ստանալու համար: Այդպիսի փոփոխություն կատարվեց հանրային ծառայությունների համարանիշ ստանալու ոլորտում, որպեսզի քաղաքացին համարանիշը ստանա ցանկացած անձնագրայինից՝ անկախ հաշվառման վայրից: