Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները
Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Այդ մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, հայտնում է minval.az-ը:
Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է ձեռնարկել»՝ տեղեկություն տարածելով Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից երեկ հայտնել էին, որ ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար