Ռուսաստանի Պետդուման ուզում է արգելել երեխաներին «աննորմալ» անուններով կոչելը
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է սենատոր Վալենտինա Պետրենկոյի առաջարկած օրինագիծը, որն արգելում է երեխաներին կոչել անհեթեթ անուններով, այդ թվում երեխայի անունը գրանցելիս՝ օգտագործել թվեր, խորհրդանիշեր, հապավումներ, ոչ նորմատիվային բառեր։
Օրինագծին կողմ է քվեարկել 377 պատգամավոր, երեքը ձեռնպահ է մնացել։ Փաստաթղթին կցված պարզաբանական գրության մեջ ասվում է, որ գործող օրենսդրությունը չունի նորմեր, որոնք ծնողներին պարտավորեցնում են երեխաներին տալ միայն այնպիսի անուններ, որոնք չեն խախտում երեխայի շահերն ու իրավունքները, նաեւ օրեսդրությունը «չի ճշգրտում, թե ինչպես վարվել այն դեպքերում, երբ այդ խախտման փաստն ակնհայտ է, իսկ ծնողների հայեցողությանը նման մեծ ազատություն տրամադրելը երբեմն հանգեցնում է ծնողական իրավունքների չարաշահման»։
«Երեխային տալով արտասովոր, էկզոտիկ անուն, ծնողները ոչ միշտ են պատկերացնում, թե ինչ դժվարությունների կբախվի իրենց որդին կամ դուստրը մանավանդ մանկական կոլեկտիվներում»,- գրում է օրինագծի հեղինակը։
Սենատորը մեջբերել է վիճակագրական տվյալներ եւ ներկայացրել ԶԱԳՍ-ում գրանցված մի քանի արտասովոր անուններ՝ տղաներին օրինակ վերջին տարիներին կոչել են Նիկոլայ- Նիկիտա-Նիլ, Քրիստամրիրադոս, Դելֆին, Յարոսլավ-Լյուտոբոր, Լուկա- Շչաստյե, Սամերսեթ Օոուշեն, իսկ աղջիկներին՝ Պոլինա – Պոլինա, Արքայադուստր Դանիելա, Զարյա Զարյանիցա, Օկեանա, Սոֆիա-Սոլնիշկո։ Եթե օրինագիծը հաստատվի, այսուհետ ԶԱԳՍ-ը կարող է հրաժարվել գրանցել նման «աննորմալ» անուններ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է