Ուրուգվայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության մերժումը դատապարտող օրինագիծ է մտցվել
Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Վալտեր Վերրին 1915 թվականի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող նոր օրենքի նախագծի հեղինակն է դարձել։
«Օրինագծի հեղինակը առաջարկում է փոփոխել Ուրուգվայի Քրեական օրենսգրքի 149–րդ հոդվածը եւ քրեական պատիժ սահմանել այնպիսի ողբերգական իրադարձությունների մերժման համար, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաեւ Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները»,- հաղորդում է El Pais ուրուգվայական պարբերականը:
Տվյալ իրադարձությունների հրապարակային մերժման համար օրինագծով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել, որը ենթադրում է ազատազրկում 3-24 ամիս ժամկետով։
Նշվում է նաեւ, որ պատգամավորի առաջարկը հիմնված է մի քանի եվրոպական երկրների օրենսդրական փորձի վրա։
Ուրուգվայը առաջին երկիրն է, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։


















































Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Համլետի հայրենիքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ պետքարտուղարը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «ողբերգական չարագործություն» է անվանել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է