Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Коммерсантъ պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովին՝ խոսելով բազմաթիվ քաղաքական թեմաների շուրջ՝ այդ թվում անդրադառնալով նաև մարտիմեկյան դեպքերին:
Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում կատարված իրադարձությունների պատասխանատվությունը նախևառաջ կրում են նրանք, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ իրավիճակն այնքան էին արմատականացրել, որ ամեն ինչ նման կոնֆլիկտով ավարտվեց:
Լրագրողի դիտարկմանն առ այն, որ իշխանությունը միշտ էլ զենք չկիրառելու հնարավորություն ունի, ՀՀ երկրորդ նախագահը ասել է.«Տասը զոհի պատասխանատվությունը նախևառաջ կրում են նրանք, ովքեր կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Բայց քանի որ տվյալ պարագայում կար ընդդիմություն և կար իշխանություն, ինչ-որ առումով այդ պատասխանտվությունը, անկասկած, կիսվում է:
Միգուցե՝ ինչ-որ մեկը կարող էր ինչ-որ բան անել այս կոնֆլիկտը կանխելու համար, բայց հետադարձ հայացք գցելով կարելի է այնքան սցենար մտածել, որ դրանց ի վերջո կխճճվես: Փաստացի ես վստահ եմ, որ պատասխանատվությունը կրում են և՛ իշխանությունները, և՛ նախևառաջ զանգվածային անկարգություններ հրահրողները: Իհարկե, դա ողբերգություն էր և Աստված չտա, որ այն կրկնվի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար