ԱԺ Քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստը կգումարի
Ազգային ժողովում այսօր տեղի կունենա Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Հանձնաժողովը կքննի ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։
Նշենք, որ օրեր առաջ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է պետք կայացնել։
ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ հարուցվեց՝ «Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը» և «Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով» հատկանիշներով: Երեկ էլ հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրգործ հարուցվեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս գալու հատկանիշով։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը Հանրապետական կուսակցությանն էր։ «Ելք» խմբակցության պատգամավորները պնդում էին, որ նման հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում:
«Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, որովհետև կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված՝ և՛ գաղտնալսման, և՛ հնարավոր նախաքննությանը, քրեական գործի վարույթին միջամտության․․․ Դրա համար Ազգային ժողովը չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով», - ասել էր Էդմոն Մարուքյանը:
Նախկին գլխավոր դատախազ, այժմ պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասել էր, թե «գլոբալ» հարցեր են պատրաստվում քննարկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար