Մխիթարյանի մարզիչների ֆանտաստիկ դիմակայությունը
Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Սեպտեմբերի 18-ին կայացավ ութ հանդիպում:
Ուշադրության կենտրոնում էր C խմբում ընդգրկված թիմերից երկուսի՝ «Լիվերպուլի» եւ «Պարի Սեն Ժարմենի» հանդիպումը: Բացի այն, որ այս թիմերը հավակնում են հաղթել ոչ միայն իրենց խմբում, այլ ամբողջ մրցաշարում, միմյանց դեմ էին դուրս եկել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչները՝ Կլոպը եւ Տուխելը:
Հենրիխ Մխիթարյանի երկու մարզիչների ֆանտաստիկ դիմակայությունը, դրամատիկ դիմակայությունն ավարտվեց Կլոպի «Լիվերպուլի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:
30 եւ 36-րդ րոպեներին Սթարիջը եւ Միլները հաշիվը դարձին 2:0, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Մինիեն կրճատեց հաշվի տարբերությունը:
Առաջին խաղակեսում թիմերը ֆանտաստիկ ֆուտբոլ էին ցուցադրում: Հատկապես լավ տպավորություն էին թողնում դաշտի տերերը:
Երկրորդ խաղակեսի մեծ մասում թիմերը հիմնականում լարվածությունից բխող սխալներ էին թույլ տալիս: Իրավիճակը փոխեց Տուխելի փոփոխությունները: Դի Մարիայի եւ Կավանիի փոխարեն դաշտ դուրս եկան Դրաքսլերը եւ Չուպա Մոտինգը:
Սա Տուխելի պատասխանն էր Կլոպի փոփոխության, որը Սթարիջի փոխարեն դաշտ էր մտցրել Ֆիրմինիոյին:
Երբ Մբապեն հաշվը խաղի ավարտից յոթ րոպե առաջ հավասարեցրեց հաշիվը, թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, բայց մրցավարի ավելացրած երրորդ րոպեին Ֆիրմինիոն հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին:
Այս խմբի մյուս խաղում «Ցրվենա Զվեզդան» 0:0 խաղաց «Նապոլիի» հետ, դյուրացնելով հաջորդ փուլ դուրս գալու «Լիվերպուլի» եւ «Պարի Սեն Ժարմենի» գործերը:
A խմբում «Բրյուգեն» 1:0 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ «Մոնակոն» նույնպես սեփական դաշտում 2:1 հաշվով՝ Մադրիդի «Ատլետիկոյին»:
B խմբում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթեց «ՊՍՎ Էյնդհովենին», իսկ «Ինտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ:
D խմբում «Գալաթասարայը» 3:0 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին», իսկ «Շալկեն» եւ «Պորտուն» բավարարվեցին 1:1 հաշվով:
Top-News.am