ՀՔԾ պետից պահանջում են ներողություն խնդրել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Խաչատրյան.
Մենք խորապես մտահոգված եւ վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից եւ պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից:
Զերծ մնալով օրեր առաջ համացանցում հայտնված ձայնագրության բովանդակությունը մեկնաբանելուց` միեւնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որեւէ անձի, առավել եւս, իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը:
Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում եւ հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի եւ օրինակելի հրամանատարի:
Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, եւ ոչ միայն մարտի 1-ի գործով: Բայց դա որեւէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց` ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, եւ ընթանում է նախաքննություն:
Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն»:
Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ եւ պահեստի սպաներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար