«Օգանեսոնի» շնորհանդեսը. Մոսկվայում Յուրի Օգանեսյանին շնորհավորելու էին եկել աշխարհի առաջատար գիտնականներ (տեսանյութ)
Մոսկվայում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել միջուկային ֆիզիկայի մասնագետ Յուրի Օգանեսյանի պատվին անվանակոչված՝ Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրի շնորհանդեսը։
Գիտական տոնակատարությանը ներկա են գտնվել ռուսական եւ արտասահմանյան գիտնականներ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք։ Անձամբ Յուրի Օգանեսյանին շնորհավորելու էին եկել Ռուսաստանի ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան. Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Իտկիսը, քիմիայի եւ ֆիզիկայի պրոֆեսոր Թոմաս Ջ. Մեյսոնը եւ Մեծ Բրիտանիայի՝ թագավորական միության բնական գիտությունների զարգացման գծով նախկին փոխնախագահ Մարտին Պոլյակոֆը։
Իր ելույթում Թոմաս Ջ. Մեյսոնը իր հիացմունքն է արտահայտել Օգանեսյանի գործունեության վերաբերյալ եւ նշել է, որ ամերիկյան բոլոր հետազոտողները, ովքեր աշխատում են ռուսական գիտնականի հետ, հպարտանում են, որ համագործակցում են նման տաղանդավոր մարդու հետ։ Մարտին Պոլյակոֆը յուրահատուկ նվեր մատուցեց գիտնականին. նա ներկաներին 118-րդ տարրի կարեւորության վերաբերյալ՝ իր թիմի կողմից պատրաստված ֆիլմ ներկայացրեց, ինչպես նաեւ գիտնականին «Մենդելեեւի աղյուսակի սուպերհերոս» անվանեց։ Նա նշեց, որ բոլոր սուպերհերոսները կոստյում են ունենում, որից հետո Օգանեսյանին նվեր հանձնեց՝ ճապոնացի ուսուցչի կողմից պատրաստված սուպերկոստյումը՝ Մենդելեեւի աղյուսակի նշաններով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է