Հայաստանի հավաքականը մի կերպ հաղթեց գաճաճ Լիխտենշտեյնին
Մեկնարկեց ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը: Առաջին հանդիպումն անցկացրեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:
Եթե համառոտ, ապա լավ է, որ Լիխտենշտեյնին հաղթեցինք, թեկուզ եւ մի կերպ, բայց շատ վատ է, որ Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից մեկին մի կերպ ենք հաղթում:
2:1 հաշվով հաղթել Լիխտենշտեյնին դա ամոթ է, չնայած հիմա շատերը կասեն, թե կարեւորը հաղթանակն է: Այո, իսկապես, կարեւորը հաղթանակն է, բայց ոչ պակաս կարեւոր է խաղի որակը, երբ մասնակցում ես խմբային մրցաշարի, որտեղ ամեն ինչ մի խաղով չի վերջանում:
Սեպտեմբերի 9-ին Մակեդոնիայում մրցելու ենք տեղի հավաքականի հետ, եւ շատ կարեւոր է, որ մեր հավաքականի ղեկավարությունը կարեւոր եզրահանգումներ անի:
Այսօր տպավորություն էր, որ խաղացողները միմյանց չեն հասկանում: Տպավորություն էր, որ Հենրիխ Մխիթարյանի մոտ ազգային հավաքականում ազտղային հիվանդություն է առաջանում, դրանից բխող ծանր հետեւանքներով, եւ վերջապես տպավորություն էր, որ թիմը մտածում է, թե կքանգնած հաղթելու են լիխտենշեյնցիներին:
Ամոթ է, որ Լիխտենշտեյնը երկու գրոհ կազմակերպեց եւ մեկ գոլ խփեց: Հայաստանի հավաքականում լավ տպավորություն թողեցին Համբարձումյանը, Պիզելին եւ Օզբիլիսը:
Ինչ վերաբերում է գոլերին, ապա գոլի հեղինակ դարձան Պիզելին եւ Բարսեղյանը, որը գոլը խփեց Օզբիլիսի փայլուն անցումից եւ փոխանցումից հետո:
Ավելացնենք, որ Մխիթարյանը չիրացրեց 11 մետրոնոց հարվածը եւ կորցրեց դարպասը գրավելու առնվազն երեք հնարավորություն:
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը