Սեյրան Օհանյան. «Մեզ ամուր թիկունք է պետք». նախընտրական հանդիպում Բերդ քաղաքում (Լուսանկար)
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշ այցելած «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նաև հանդիպել են Բերդ քաղաքի բնակիչների հետ։
–Մեր սկսած պայքարը շարունակելու ենք՝ անկախ ամեն ինչինց։ Որքան էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել, ճնշումներ գործադրել, միևնույն է՝ պայքարը շարունակելու ենք,– նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը։
Բերդի բնակիչների հետ հանդիպմանը ՕՐՕ դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը նշել է.
–Իմ տարիների գործունեության փորձը ցույց է տվել, որ մեր ջանքերը բանակի առաջին գծի ամրապնդման համար սպառվել են. մեզ ամուր թիկունք է պետք, իսկ դրա համար զարգացած տնտեսություն է հարկավոր։ Անվտանգությունն է ամենակարևոր խնդիրը, և դա ապահովելու համար միասնական ջանքեր են անհրաժեշտ։
Հիշեցնելով դաշինքի կարգախոսը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»՝ Ս. Օհանյանն ընդգծել է.
–Դաշինքը տեր է կանգնելու մեր ժառանգությանը, համախմբելու է ուժերը և պայմաններ է ստեղծելու հաղթանակի համար, և մենք գիտենք, թե ինչ աշխատանք պետք է կատարվի։
Ս. Օհանյանը կարևորել է նաև արդարության ապահովումը՝ շեշտելով, որ դրա համար պետք է վերացվի քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճումը՝ հավելելով.
–Ես ներսից եմ տեսել այն բոլոր թերությունները, որոնք առկա են կառավարման համակարգում, և իշխանությունների փոփոխությունն է, որ պետք է բերի թարմություն։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր խոսքում նշել է՝ իշխանությունն ամեն ինչ արեց, որ հող նախապատրաստի իր վերարտադրությունն ապահովելու համար.
–Եկեք թույլ չտանք տա և գնանք իշխանափոխության։ Ոչ ոք այս իշխանություններին չի վստահում ո՛չ ներսում, ո՛չ դրսում։ Դա չպետք է թույլ տալ։ Ապրիլի 2–ին դուք ունեք այլընտրանք՝ ի դեմս «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի։ Այսօրվա վիճակը իշխանության անգործության հետևանքն է. եկեք փոխենք այս վիճակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դաշինքի անդամները նախընտրական հանդիպում էին ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։
7or.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...