Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Առեւտուրը ԵՏՄ անդամ երկրների միջեւ շարունակում է կրճատվել

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. ԵՏՄ անդամ երկրների արտաքին եւ փոխադարձ առեւտրի տարեկան արդյունքներն ամփոփող վիճակագրական տվյալները. ըստ այդ տվյալների՝ 2016թ. ընթացքում անդամ երկրների փոխադարձ առեւտուրը նվազել է շուրջ 3 մլրդ դոլարով կամ 6,7 տոկոսային կետով:

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Զուգահեռաբար կրճատվել է նաեւ ԵՏՄ անդամ երկրների արտաքին առեւտուրը երրորդ երկրների հետ: Այս առումով հետաքրքրական է ուսումնասիրել, թե գործունեության երկրորդ տարում ԵՏՄ շրջանակներում արտաքին առեւտրի ինչպիսի՞ դինամիկա է գրանցվել:

ԵՏՄ երկրները միջազգային առեւտրում

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2016թ. ընթացքում երրորդ երկրների հետ ԵՏՄ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 509 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը կազմել է 308.4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 201.3 մլրդ դոլար: Այդպիսով, 2015թ. համեմատ ԵՏՄ երկրների արտաքին առեւտուրը նվազել է շուրջ 12%-ով կամ մոտ 69․6 մլրդ դոլարով, այդ թվում՝ համընդհանուր արտահանումը կրճատվել է 17.5%-ով կամ 65․4 մլրդ դոլարով, իսկ ներմուծումը՝ 2%-ով կամ 4.2 մլրդ դոլարով: Արդյունքում, արտաքին առեւտրի հաշվեմնացորդը նվազել է մոտ 61 մլրդ դոլարով:

Արտահանման գծով ԵՏՄ երկրներից միայն Հայաստանին եւ Ղրղզստանին է հաջողվել առաջընթաց գրանցել: Այսպես, 2015թ. դեպի երրորդ երկներ ՀՀ արտահանումը ավելացել է 13.3%-ով, իսկ ներմուծումը նվազել 2.2%-ով: Ղրղզստանի պարագայում արտահանման աճը կազմել է 5.2%, իսկ ներմուծման աճը՝ 15.3%: Առավել մեծ անկում է ապրել բելառուսական ապրանքների արտահանումը՝ կրճատվելով մոտ 22.3%-ով, իսկ Ռուսաստանի եւ Ղազախստանի պարագայում արտահանման կրճատումը կազմել է 17.2% եւ 19.5% համապատասխանաբար:

Վերոնշյալ տվյալները վկայում են, որ ԵՏՄ անդամ երկրների դերակատարումը համաշխարհային տնտեսությունում շարունակում է նվազել: Հայաստանի պարագայում ակնհայտ է նաեւ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման փոխարինումը եվրասիական ապրանքատեսակներով, քանզի մինչ 2016թ. երրորդ երկրներից ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան կրճատվել է 2.2%-ով, ԵՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումը աճել է 8.7%-ով: Սա, իհարկե, ԵՏՄ կողմից բարձր մաքսատուրքերի եւ ոչ սակագնային կարգավորման գործիքների կիրառման արդյունք է:

Եվրասիական տնտեսական միությունը եւ դեինտեգրացիան

Համանման անկում է ապրել նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը: 2016թ. ԵՏՄ ներքին առեւտրաշրջանառությունը կազմել է 42,5 մլրդ դոլար, ինչը ավելի քան 6%-ով զիջում է 2015թ. գրանցված ցուցանիշին: Մասնավորապես, շուրջ 3.6 մլն դոլարով կրճատվել է հանքային ապրանքատեսակների առեւտրաշրջանառությունը, 114.2 մլն դոլարով՝ տարբեր սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների գծով առեւտուրը եւ 65.4 մլն դոլարով՝ մետաղական ապրանքատեսակների գծով առեւտուրը: 2016թ. ԵՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումն ավելացել է միայն Հայաստանի (8.7%), եւ Ռուսաստանի (1%) պարագայում: Դրան հակառակ, ԵՏՄ երկրներից դեպի Ղրղզստան կատարվող ներմուծումը կրճատվել է 23.2 %-ով, դեպի Բելառուս կատարվող ներմուծումը՝ 10.7%-ով, իսկ դեպի Ղազախստան կատարվող ներմուծումը՝ 13.8%-ով:

Անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումից 2 տարի անց երկրների ինտեգրացվածության մակարդակը շարունակում է մնալ չափազանց ցածր: Անդամ երկրներից բոլորի դեպքում ԵՏՄ հետ տնտեսական հարաբերությունները նույնական են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններին: Այսպես, 2016թ. ՀՀ-ԵՏՄ առեւտրաշրջանառության 94.6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 3.6%-ը՝ Բելառուսին, 1.5%-ը՝ Ղազախստանին, եւ միայն 0.3%-ը՝ Ղրղզստանին: Նմանապես ԵՏՄ-Բելառուսի առեւտրաշրջանառության 96.2%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 3.2%-ը՝ Ղազախստանին, 0.4%-ը՝ Ղրղզստանին եւ 0.2%-ը՝ Հայաստանին:

Այս պայմաններում անհայտ է մնում, թե ի՞նչ տնտեսական նախադրյալների հիման վրա է այս հինգ երկրների միջեւ ստեղծվել տնտեսական միություն, եւ թե ի՞նչ տնտեսական օգուտներ այն կարող է բերել անդամ երկրների համար:

news.am