Նիդեռլանդներում կոչ է արվել թուրք պաշտոնյաներին «անցանկալի մարդ» հայտարարել
Նիդեռլանդներում «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել երկրի իշխանություններին խստորեն արգելել ցանկացած թուրք պաշտոնյայի մուտքը երկիր` Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ իրականացվող նախընտրական քարոզչության շրջանակում տեղի թուրքական համայնքի հետ հանդիպումների համար:
Ինչպես հայտնում է թուրքական haberler.com կայքը` Վիլդերսը հայտարարել է, որ եթե նա վարչապետ լիներ, ապա թուրք նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մինչև ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն «անցանկալի մարդ» կհայտարարեր Նիդեռլանդների տարածքում:
Իր հերթին, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նախօրեին հայտնել է, որ նախընտրական քարոզչության շրջանակում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն չունեն:
«Նիդեռլանդներն այն վայրը չէ, որտեղ մեկ այլ երկրի ներկայացուցիչներ կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել», - նշել է Ռյուտեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի իշխանությունների կողմից չէր թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրքական համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա