Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար

Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում

ՀՀԿ-ական նախկին գյուղապետի վտանգավոր ախորժակը կամ՝ ինչպես խաղալ հեղափոխական

Շատ անգամ կարդացել, լսել ենք, թե ինչպես են հեղափոխական ժամանակներում «հեղափոխական» դառնում նախկին վարչախմբի մեծ ու փոքր սյուները: Կարդում եւ լսում էինք, բայց մի տեսակ չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես է դա լինում: Հիմա մեր աչքի առաջ տեղի է ունենում նույնը: Ամեն դեպքում այսպես է Վայոց ձորի Եղեգիս նորաստեղծ խոշորացված համայնքում: 

Եղեգիս համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ եւ Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

Համայնքի կենտրոնը Շատինն է, չնայած նախապես որոշված էր, որ կենտրոն պետք է լինի Գետափը: Այսուհանդերձ, մի խումբ շատինցիների աղմուկ-աղաղակից հետո կառավարությունը տեղի տվեց, եւ համայնքի կենտրոն դարձավ Շատինը: Գետափ գյուղը Վերնաշենի եւ Գլաձորի հետ ստեղծեց Գլաձորի նոր, արհեստական համայնքը։

Նույն աղմկարարները վստահ էին, որ 2017-ի նոյեմբերին համայնքի ղեկավար է ընտրվելու Շատինի գյուղապետը՝ ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Տիգրան Խուդոյանը:

Վստահը՝ վստահ էին, բայց համայնքի մյուս գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ հարյուրավոր շատինցիներ (հետո ընտրությամբ պարզվեց), ուշադիր հետեւելով շատինցի «ակտիվիստների» եւ նրանց առաջնորդի գյուղապետական մեկ տարվա գործունեությանը, հասկացան, թե իրենց բնակավայրերին ինչ է սպառնում, եթե գյուղապետ ընտրվի Խուդոյանը: Հասկացան եւ գյուղապետի՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրեցին Քարագլուխ գյուղի ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Որքան մեծ եղավ Շատինի «ակտիվիստների», գյուղապետ, ՀՀԿ-ի, մարզի կառավարման-վարչական, ֆինանսական, տնտեսական, պատժիչ մարմինների, դեմքերի պաշտպանությունը վայելող Տիգրան Խուդոյանի եւ նրանց թիկունքում գործող լիբանանցի գործարար Հովհաննես Ստեփանյանի, նրա «Գեղաստղ» կազմակերպության՝ Թալինի կաթնաղբյուրցի տնօրեն Տիգրան Եղոյանի զարմանքը, երբ 2017թ. նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարավ Արթուր Ստեփանյանը: Նրանց բոլորի հաշիվները խառնվեցին։ Հատուկ ընդգծենք, որ այս ընտրության արդյունքները ոչ միայն ճանաչվել են, այլեւ որեւէ ձեւով չեն բողոքարկվել։

2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։ Մտել են, բայց շատինցի «ակտիվիստներն» այդպես էլ նորընտիր համայնքապետին, ավագանուն թույլ չտվեցին անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը եւ ներս մտնել Շատին՝ համայնքապետարանի շենք: Թքած ունենալով օրենքների եւ կայացած ընտրությունների վրա, առանց ավելորդ ամաչկոտության հայտարարեցին, թե համայնքի ղեկավար պետք է լինի միայն շատինցին, եւ որ մեկ ուրիշին թույլ չեն տա մտնել Շատինի գյուղապետարանի շենք (ըստ օրենքի՝ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը), եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նրանց ձեռքից բռնած բերեն համայնքապետարան:

Թվում էր, թե ընդամենը մի խումբ «դժգոհներ» երկար ժամանակ չէին կարող կաթվածահար անել նորաստեղծ համայնքի աշխատանքները, բայց պարզվեց՝ «բողոքավորները» շատ ավելի համառ են, հեռուն գնացող անձնական-խմբային նպատակներ ունեն։ Երկու Տիգրաններ՝ Խուդոյանը եւ Եղոյանը, փոխեփոխ սկսեցին հայտնվել առաջնագծում։ Նպատակների թվում էր տիրանալ Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող «Արատեսի դպրական կենտրոնի»՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատկանող, պետական սեփականություն հանդիսացող տարածքին:

Դժվար է ասել, թե ինչու են նրանք համոզված, որ շատինցիների այս խումբն ավելի մեծ իրավունքներ ունի, քան համայնքի մյուս բնակավայրերի բնակիչները, այսուհանդերձ, նրանց «պայքարը» եկավ եւ հասավ այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին, եւ հանկարծ ՀՀԿ-ականները դարձան «ակտիվ հեղափոխականներ», իրենց ներկայացրին որպես տուժածներ, իսկ ահա ընտրված համայնքապետին՝ ՀՀԿ-ական թալանչի, եւ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանից օգնություն աղերսեցին: 2018-ի թավշյա, սիրո եւ համերաշխության, Հայաստանով մեկ օրինականության հաստատման հեղափոխությունից հետո կրքերը պիտի հանդարտվեին, Շատինի փողոցը դառնար բանուկ-երթեւեկելի, եւ համայնքի խնդիրները ձեւակերպվեին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով որոշված կարգով, համայնքապետարանի ավագանու կողմից, հրապարակային, ստանալով բնակիչների, մարզպետարանի, կառավարության աջակցությունը՝ լուծումների փուլ մտնեին։ Այսպես պիտի լիներ հանրապետությունով մեկ։ Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա այն մինչ օրս որեւէ հստակ լուծում չի տալիս այս խնդրին, համայնքապետարանը շարունակում է գործել «փողոցում», անհասցե։

«Ակտիվիստները» իրենց կեղծ բողոքներով եւ անհասկանալի պահանջներով՝ գրեթե մեկ տարի փորձում են կաթվածահար անել մի ամբողջ համայնքի աշխատանք: Համայնք, որի վարչական տարածքը կազմում է շուրջ 47663 հա, որտեղ գտնվում է Եղեգիսի հրաշալի կիրճը, որը միշտ գրավել է տարբեր գործարարների ուշադրությունը։

Ինչպե՞ս կարող է պետությունը մի խումբ «համառների» թույլ տալ՝ խաթարել տասներկու գյուղից բաղկացած համայնքի աշխատանքները: Խնդիրը պետք է արագ եւ հստակ լուծում ստանա: Տեղացիները պատմում են, որ Շատինի բողոքավոր նախկին գյուղապետը փողոց է դուրս բերում միայն իր ազգականներին, այն էլ՝ ոչ բոլորին՝ նրանց, ում նպաստառու է դարձրել, եւ նաեւ մի քանի ուսանողի ծնողների, որոնց երեխաների ուսման վարձի վճարման հարցում այս կամ այն չափի աջակցություն է ցուցաբերել, իսկ գործարար Տիգրանը՝ իր կազմակերպության մեկ-երկու աշխատողների:

Տիգրանները եւ նրանց հովանավորյալները ոչ միայն Եղեգիս համայնքի, այլ նաեւ շատինցիների գերակշիռ մասի աջակցությունը չեն վայելում, բայց տիրապետում են լրատվական որոշակի գործիքների, ունեն հովանավորներ եւ կարողանում են «գրագետ աղմկել»՝ լուրեր տարածելով, թե իրենց «հարցին» դրական լուծում է խոստացել-սպասվում՝ շրջանառելով տարբեր անուններ:

Նրանք դեռ հույս ունեն, որ կան ուժեր, որոնց աջակցությամբ արտահերթ ընտրություններ կպարտադրեն համայնքին, կօգնեն գալ իշխանության, տիրություն անել համայնքում, այդպիսով՝ նաեւ Հերմոնում: Այժմ իրենց «պայքարին» տալով «հեղափոխական» բնույթ, մանիպուլացնելով լրատվամիջոցներին՝ հույս ունեն, որ իրենց զավթողական ծրագրերում կարժանանան կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը:

Տիգրան Եղոյանը համայնքի բնակիչ էլ չէ, իսկ Տիգրան Խուդոյանը, որ իրեն ներկայացնում է իբրեւ Եղեգիս համայնքի բնակչության շահերի պաշտպան, իրականում ներկայացնում է ընդամենն իր «ակտիվիստներին», գործարար հովանավորներին:

Նրանց տարածած զրպարտանքները Եղեգիսի հէկ-երի սեփականատերերից, հողատեր զավթիչերից, բարձրաստիճան զինվորական Հովիկ Օհանյանից եւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հանկարծ անցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հասցեին, այն դեպքում, երբ ոչ միայն Աշոտ Բլեյանի կողմից հայտարարված է, այլեւ փաստ է, որ Բլեյանը, նրա որեւէ մերձավոր Եղեգիսի կիրճում, Հերմոնում, թե իրավահաջորդ Եղեգիսի համայնքում, Արատեսում որեւէ սեփականություն, շինություն, հող, բիզնես, «փայ» չունեն, ո՛չ Բլեյանի, ո՛չ որեւէ մեկի անունով: Եթե որեւէ մեկին հայտնի է այլ տեղեկություն, մենք անաչառ կսկսենք լրագրական հետաքննություն։

Կեղծ լուրեր տարածելով, ոչնչի առաջ կանգ չառնելով, ճանապարհները փակել-բացելով, ահաբեկելով-շանտաժով, երկարաժամկետ կազմալուծելով Եղեգիսի ավագանու, համայնքապետի գործունեությունը, ինքնիրավչությամբ պետական մարմինների եւ պետական անձանց առաջ հանդես գալով՝ նրանք ձորի, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները եւ դրանց մեղավորներին թողել, հիմա էլ միայն թիրախ են դարձրել պետական սեփականությունը, փորձում են կանխել Արատեսում պետական սեփականություն դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի կառուցումը:

Ֆիզիկական ակտիվությամբ եւ վիրտուալ «ֆեյքերով» փորձելով ստեղծել տպավորություն, թե իրենք շատ են, ցանկանում են անձնական խնդիրներ լուծել՝ հավակնելով այլ, պետական կազմակերպության տնօրինման տակ գտնվող, նպատակային օգտագործման համար նախատեսված տարածքին։ Արատեսը Հերմոն գյուղի մի մասն է միայն, Արատեսում դպրանոց-կրթահամալիր ստեղծելու մասին բոլոր փաստաթղթերն առկա են: Այստեղ պեղումներ անելու անհրաժեշտություն չկա: Հիմա ոչ թե գոռգոռացողների առաջ տեղի տալու, Արատեսի ծրագիրը տապալելու, համայնքի աշխատանքները հաթվածահար անելու, այլ կոնկրետ քայլ կամ քայլեր անելու ժամանակն է:

Այս աղմկարարներից ով ով է, կիմանաք շատ շուտով։

Արատեսի դպրական կենտրոն, դպրոց բնության գրկում
Տեղեկանք

1989-ին Հայաստանի կառավարությունը նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար: Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվել է կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման տարածքը՝ կրկին պետական, ներգրավված կառավարության նույն որոշումով հաստատված, Վայոց Ձորի մարզի, Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում։ Նույն որոշումով Հայաստանի կառավարությունը պարտավորեցրել է.

ա) պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաեւ կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.

բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին պարտավորեցրել է ապահովել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:

2004թ. հունվարի 13-ի համաձայնագրով, Հերմոն համայնքի ղեկավարը ստանձնել է

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի պահակային պահպանություն՝ որպես միասնական տարածք.

• Արատեսում օտարման կամ վարձակալության հրապարակային սակարկության պայմաններով հաստատել, որ հողերի սեփականատերը (վարձակալը) Արատեսում կառուցապատման նախագծերը համաձայնեցնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հետ.

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհների կառուցում

Հ.Գ. - Այժմ, երբ կրթական կենտրոնի կառուցման աշխատանքները վերականգնվել են, երբ հրապարակված օրացույցով ամեն շաբաթ կրթահամալիրի դպրական կենտրոնում պատանիների-ուսուցիչների, խմբերը, ոչ միայն սեբաստացի, Արատեսում մասնակցում են կենտրոնի նորացման աշխատանքներին, երբ հրապարակված է դպրական կենտրոնում շուրջտարյա գործունեության` ճամբարների-ստեղծագործական հավաքների օրացույցը, եւ այս բոլորին կարող է հետեւել յուրաքանչյուրը դպրական կենտրոնի բլոգում, կրթահամալիրի հայտնի կայքում, ի՞նչ են որոշել Տիգրանները։ Կա՞ ներհամայնքային համաձայնության հնարավորություն, թե՞ ժամանակներն այսպիսին են, որ ոմանց թվում է, թե փաստերը ոչինչ են, եւ կարեւորը բարձր բղավելն ու փաստերը նենգափոխելն է, եւ եթե անդադար բղավեն, թե Բլեյանն Արատեսում, Արատեսի մոտ սեփականություն ունի կամ ՀԷԿ ունի, դրանից իրականությունը կփոխվի, կամ գոնե ժողովուրդն իրենց կհավատա:

Եթե մարդուն կեղծ եւ շինծու մեղադրանքներ են ներկայացնում, դրա համար հաստատ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի շատինցի «հեղափոխականների» վիրուսը երկրով մեկ չտարածվի:

Շատինցիները, ինչպես նաեւ համայնքի մյուս գյուղերի բնակիչներից ոմանք, ասում են, որ եթե շատինցի պարտված ՀՀԿ-ական գյուղապետը կանգ չառնի, չսթափվի, ապա ստիպված են լինելու հրապարակել Տիգրան Խուդոյանի գործունեությանը վերաբերող որոշ հետաքրքիր, անգամ շատ հետաքրքիր փաստեր:

Աշոտ Բլեյանը հեռանկարային ծրագիր է շարունակում իրականացնել: Մենք հիմա մի փուլում ենք, որ ինչպես 1989-1990-ին, պիտի պետական, համայնքային, մասնավոր մակարդակով աջակցենք դպրական կենտրոնի կառուցմանը-կայացմանը՝ որպես միջազգային բաց համահայկական բնապահպանական, հայրենագիտական, ազգագրական, մշակութային, ռազմամարզական, մասնագիտական ուսուցման, այլ ուսումնական նախագծերի շուրջտարյա գործող կենտրոն, որը նոր աշխատեղեր կապահովի նաեւ Եղեգիսի բնակիչների համար։

Սա, կարելի է ասել, քննություն է նոր կառավարության համար՝ մարզերում տիրող իրավիճակին տիրապետելու, տեղական իշխանիկների ախորժակը զսպել կարողանալու (կամ՝ չկարողանալու) շուրջ յուրատեսակ թեստ։ Այստեղ արդեն քայլը կառավարությանն է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am