Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Գերմանիայի քաղաքական գործիչներն արձագանքել են Էրդողանի` նացիզմի մասին հայտարարությանը

Գերմանիայի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ, հայտնում է ARD հեռուստաընկերությունը:

Բունդեսթագում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը հայտարարել է, որ ամենայն վճռականությամբ մերժում է այդ մեղադրանքները։ Նա Էրդողանի խոսքերն անվանել է անհավանական ու անընդունելի, մանավանդ այն դեպքում, երբ դրանք հնչում են «ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախագահից՝ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի հասցեին»:

Գերմանացի պաշտոնյան նաև շեշտել է, որ Թուրքիայում լուրջ խնդիրներ կան օրենքի գերակայության հետ կապված:

Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Յուլյա Քլոքներն, իր հերթին, Էրդողանի խոսքերը որակել է վրդովվեցնող և «պատմությունը մերժող»:

Իսկ ահա Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը Passauer Neuen Presse-ին տված հարցազրույցում Էրդողանի ելույթն անվանել է «Հրեշային քայլ Բոսֆորի բռնապետի կողմից»:

Հիշեցնենք, որ էրդողանը քննադատել էր Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մասնակցությամբ ելույթների չեղարկումը տեղի իշխանությունների կողմից և հայտարարել, որ նրանց գործողությունները հակասում են ժողովրդավարական նորմերին:

«Ես կարծում էի, թե նացիզմն ավարտվել է Գերմանիայում, պարզվում է` այն շարունակվում է: Հիմա նմանատիպ մի որոշում էլ Նիդեռլանդներից եկավ: Ախ, խեղճեր, ախ: Սրանք իրենց իսկ կամքով չեն կատարում բոլոր այս գործողությունները», - ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում էլ տեղի իշխանությունների կողմից չէր թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրքական համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:

«Այստեղից ցանկանում եմ դիմել Գերմանիայի իշխանություններին և ժողովրդավարության արժեքներին հավատացողներին. եթե դուք հավատում եք խոսքի ազատությանն ու եթե մենք ազատության պայքար ենք մղում` ոչ ոք չի կարող կտրել մեր ճանապարհը», -ասել էր Էրդողանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Tert.am