Բելգիական մամուլում թագավորական ընտանիքի՝ Հայաստան այցի մասին հոդվածներ են հրապարակվել (տեսանյութ)
Բելգիական մամուլում Բելգիայի թագավորական ընտանիքի՝ Հայաստան ուղեւության մասին հրապարակումներ են հայտնվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի Ֆիլիպ թագավորը, Մաթիլդա թագուհին եւ նրանց 4 երեխաները մասնավոր այցով Հայաստան են ժամանել. քանի որ այցը մասնավոր է եղել, ուղեւորության մասին մանրամասներ չեն հրապարակվել:
Հանգստի ընտրության վայրն արտասովոր է, քանի որ թագավորական ընտանիքը սովորաբար հանգստի է մեկնում Ֆրանսիա կամ Իտալիա, հաղորդում է «Brussels Times»-ը:
«De Standaard» պարբերականն էլ հաղորդում է, որ Հայաստան մեկնելուց առաջ թագավորական ընտանիքը մի քանի օր է անցկացրել ֆրանսիական Իլ դը Յե կղզում:
Բելգիական թագավորական տան կայքում ավելի ուշ տեսանյութ է հրապարակվել, որն արվել է հանգստի ժամանակ: Դրանում երեւում է՝ ինչպես է թագավորը քայթբորդինգով զբաղվում: Չնայած չի նշվում, թե որտեղ է արվել տեսանյութը, բելգիական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն նկարահանվել է Հայաստանում:
Ինչ վերաբերում է այցի մանրամասներին. լրատվամիջոցները նշում են նաեւ, որ արարողակարգի համաձայն՝ միապետն ու գահաժառանգը, այսինքն՝ արքայադուստր Ելիզավետան, չպետք է միեւնույն օդանավում լինեն, այդ պատճառով ընտանիքը Երեւան է ժամանել երկու օդանավով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար