Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Մերկել
Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: «Մենք (վարչապետի հետ հանդիպման ժամանակ՝ խմբ.) խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ կարգավորել հակամարտությունը: Բայց կարեւոր է կարգավորել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- հայտարարել է Մերկելը:
Նրա խոսքով՝ առանց բանակցությունների հակամարտությունը լուծել հնարավոր չէ, եւ հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը հակամարտության կարգավորման համար:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, եւ Գերմանիան ընդհանուր առմամբ եւ Մերկելն անձամբ ըմբռնումով են մոտենում նրան, որ հակամարտությունը կարել է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: «Ուստի համապատասխան մթնոլորտ է անհրաժեշտ: Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը», - ասել է Փաշինյանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը