Նեթանյահուն թույլ չի տա Իսրայելում Արաֆաթի պատվին փողոց անվանակոչել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա երկրում որեւէ փողոց անվանակոչել ի պատիվ պաղեստինյան հանգուցյալ ղեկավար Յասիր Արաֆաթի։ «Իսրայել պետությունում ոչ մի փողոց չի անվանակոչվի իսրայելցիներին եւ հրեաներին սպանողների անուններով»,– ասել է նա կառավարության նիստի ժամանակ։
Նեթանյահուն նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ փողոցները անվանակոչվեն Յասիր Արաֆաթի, Խաջա Ամին ալ–Հուսեյինի եւ այլոց անուններով։ Վարչապետը նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում, դա կանխելու համար, պատրաստ է օրենսդրական միջոցներ ձեռնարկել։
Ավելի վաղ Ջատայում՝ Իսրայելի հյուսիսային բնակավայրերից մեկում, որտեղ մոտ 11 հազար մարդ է ապրում, ցուցանակ էին հայտնաբերել, որի վրա նշված էր եղել՝ «Արաֆաթի փողոց»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է