«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը (լուսանկարներ, տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 5‐ից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Կարգախոսն է՝ «Ժառանգությո՛ւն-համախմբո՛ւմ-հաղթանա՛կ»։
Այսօր վաղ առավոտյան դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև գնալու են Հաղթանակի զբոսայգի։
Լրագրողների հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է՝ ՕՐՕ–ն գնալու է այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն:
–Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով, դրականի վրա հենվելով և բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերելն է ժողովրդի մոտ և համապատասխան կառավարում ձևավորելը: Մենք գնալու ենք, այսպես ասած, լայնամասշտաբ փոփոխությունների և՛ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, և՛ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը,–ասել է Ս. Օհանյանը։
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա դաշինքային ակտիվի հավաք, որի ժամանակ կներկայացվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագիրը:
Մարտի 6-ից կմեկնարկեն մարզային այցելությունները։ Նախընտրական առաջին այցը կկատարվի Տավուշ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար