Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա
ՀայաստանՀհանրապետությունում կոալիցիա չկա: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, որ ՀՅԴ֊ն քաղաքական է որակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն իշխանության մաս է, ինչպես կմեկնաբանի այս հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, դա թյուրըմբռնում է: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել եւ չենք պահում»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ «մտքի տեռոր» է, Փաշինյանը պատասխանել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի մտահոգվելու իրավունք»:
Նշենք, որ ՀՅԴ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել կապված ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ` իր մտահոգությունները հայտնելով այս առնչությամբ, ԱԺ ՀՅԴ-ական 3 պատգամավորներ էլ միացել էին՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ստորագրահավաքին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար