Խաղերն ավարտվեցին. կառավարության նիստերի դահլիճը փակ է լրագրողների առաջ
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո կառավարությունում հավատարմագրված լրագրողները հնարավորություն ունեին կառավարության նիստերից առաջ բարձրանալ նիստերի դահլիճ, եւ տեղում իրականացնել իրենց լրագրողական գործունեությունը։ Նշենք, որ նախկին իշխանությունների օրոք նիստերի դահլիճ, որը գտնվում է գործադիրի շենքի հինգերորդ հարկում, լրագրողների մուտքը արգելված էր։ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, այդ արգելքը հանվեց։ Սակայն, այսօր երբ լրագրողները մուտք գործեցին կառավարության շենք եւ սովորության համաձայն ցանկանում էին բարձրանալ նիստերի դահլիճ, եւ նախասրահ, անվտանգության աշխատակիցները արգելեցին, հայտարարելով, որ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հրահանգել է լրագրողներին թույլ չտալ վերեւ բարձրանալ։
Լրագրողների դժգոհություններից հետո նրանց մոտեցավ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Նա ասաց, որ անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար