Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Բիզնես

«Դվին» -ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում

Օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Դվին» 2018 պարային մրցանակաբաշխությունը: Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիայի նախագիծը անհրաժեշտություն էր՝ մոսկովյան Դվին արտադրական կազմակերպության ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, մշտական աջակցության շնորհիվ:

Այն Երևանում անցկացվում էր երկրորդ անգամ և ամենամյա սկզբունքով անցկացվելու է միշտ օգոստոս ամսին: Հաշվի առնելով տաղանդավոր պարողների խիտ կազմը այս տարվա բեմում՝ վստահ կարելի է ասել, որ «Դվին» -ը դառնում է անհատ կատարողների ինքնաակտուալիզացիայի և ինքնադրսևորման ամենաբաղձալի հարթակը Հայաստանում:

Այս տարի հիմնական մրցույթին 17 վառ անհատականություններ էին,որոնցից յուրաքանչյուրն իր հստակ խոսքն ուղղեց արվեստասեր հասարակությանը՝ պարի նրբագույն լեզվով: Նախագծի և մտահաղացման հեղինակը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը համարում է, որ պարի նկատմամբ հետաքրքրությունը հայ հասարակության կողմից թե Հայաստանում, և թե սփյուռքում սրընթաց վերելք է ապրում՝ հատկապես հայկական ժողովրդական և դասական ժանրերում:

Հենց այս պարաոճերում էլ «Դվին 2018 » -ը բացահայտեց նոր անուններ: Համերգի բացումը մասնակիցների ներկայացրած «Ծնունդ » խորեոգրաֆիկ պատկերն էր: Ակադեմիայի գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանը ոչ միայն բեմադրության հեղինակն էր, այլ բոլոր մասնակիցների հետ 3 օր շարունակ նախամրցութային աշխատանքներ իրականացնողը, նրան օգնականն էր պարուսույց Գրիշա Մարկոսյանը և ակադեմիայի փորձավարական ողջ խումբը:

Ժյուրիի կազմում ինչպես միշտ գեղեցիկի վարպետներն էին՝ Պարարվեստի պետական քոլեջի վաստակաշատ դասախոսական կազմը՝ Պետրոս Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Անդրանիկ Սարգսյանը, մոսկովյան «Հայորդիք» երգի ու պարի անսամբլի գեղ. ղեկավար Անահիտ Սարգսյանը, էսթետիկայի վարպետներ ՝ Հեղնար Համբարձումյանը և Նարինե Բադալյանը, ինչպես նաև Ակադեմիայի տնօրեն ՝ Արմինե Գասպարյանը: Իմպրովիզացիոն և կատարողական տեխնիկան ներկայացնող փուլերից բացի, մասնակիցները փայլեցին նաև ինտելեկտուալ փուլում՝ պատասխանելով Իշխան Գասպարյանի՝ խոսքի վարպետությունը բացահայտող հարցերին:

Դժվարին ընտրության պայմաններում բացահայտվեց հաղթող եռյակը՝ Նինա Հայրապետյանը առաջին, Միլենա Ումրիկյանը երկրորդ և Վոլոդյա Հախումյանը երրորդ տեղերով, որոնց համար սահմանվել էին նաև սիմվոլիկ դրամական պարգևներ: Ակադեմիայի գործընկերները նույնպես հանձնեցին նվերներ իրենց կողմից հավանության արժանացած ՝ Անահիտ Ենոքյանին, Յուլյա Վայներին և Էդուարդ Ղևոնդյանին: Խրախուսական նվերներ, պատվոգրեր և մրցույթը խորհրդանշող արձանիկներ ստացան բոլորը:

Արժանի ելույթները շատ էին, որի արդյունքում հանդիսատեսին հիացրեց յուրաքանչյուր մասնակցի առանձնակի շարմը և տարբերվող տեսակը: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է անցնել պարարվեստի դժվարին, բայց կախարդական ճանապարհով: Դե ինչ, սպասենք հաջորդ տարվա մրցանակաբաշխությանը, որտեղ այսուհետ միանշանակ տեսնելու ենք ու լսելու անուններ, որոնք դեռ շատ կարծարծվեն պարարվեստի երկնակամարում: