Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ռուսաստանը Հայաստանին նախազգուշացրել է լուրջ պատժի մասին. Взгляд

Հայաստանի իշխանությունների գործողություններից Ռուսաստանի դժգոհությունը կարող է անցնել գործնական հարթակ՝ վտանգելով նախկինում համաձայնեցված զենքի և տեխնիկայի մատակարարումները, գրում է «Взгляд»-ը՝ փորձելով պարզել, թե ինչու՞ է Մոսկվան մտածում նման կոշտ քայլերի մասին:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ իհարկե յուրաքանչյուր ՀԱՊԿ անդամ երկիր իրավունք ունի հետ կանչել գլխավոր քարտուղարի պաշտոնին իր թեկնածուին և առաջարկել մեկ այլ մարդու թեկնածությունը, սակայն խնդիրն այն, որ Խաչատուրովը ներկայացնում է Ռուսաստանի հետ սերտ կապված բանակային-ուժային կորպուսը:

«Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ Խաչատուրովը ներկայացնում է Հայաստանի այն բանակային-ուժային կորպուսը, որը սերտ կապված է եղել Ռուսաստանի հետ վերջին 25 տարիների ընթացքում, և որը դիտարկվում է որպես յուրային ռուս ուժայինների կողմից»,- ասել է նա «Взгляд»-ի հետ զրույցում:

 «Պատկերացրեք՝ եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալեր Նորվեգիայի ոստիկանությունը: Ինչպիսի՞ն կլիներ ԱՄՆ իշխանությունների արձագանքը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը, ես գրեթե վստահ եմ, համաձայնեցված է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Եվ այդ պատճառով Կրեմլում, կարծում եմ, աճում է ոչ միայն նյարդայնությունը, այլև գիտակցումը, որ Հայաստանի ղեկավարությունը գաղտնի երկխոսության մեջ է Ռուսաստանի թշնամիների հետ ՆԱՏՕ-ի երկրների, ըստ երևույթին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջոցով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալը ֆինանսավորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունը թույլ է տալիս ոչ միայն հակառուսական գործողություններ, այլև գործողություններ, որոնք համաձայնեցվել են Ռուսաստանի թշնամիների հետ: Եվ զենք տրամադրել մի երկրի, որը կարող է վաղը զենքը մեր դեմ ուղղել, քաղաքական սխալ կլիներ»,- ընդգծել է Մարկովը:

Քաղաքագետը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակել ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ հանդիսացող մեկի: «Փաշինյանի կողմից առաջարկվող մարդու նկատմամբ կասկածներ են լինելու»,- ասել է քաղաքագետը: Նա նշել է նաև, որ չնայած նյարդայնությանը, Հայաստանի վրա ոչ մի իրական ճնշում դեռ չի գործադրվել և ենթադրել է, որ փոքր ճնշում կարող է համարվել սպառազինությունների մատակարարումների հնարավոր դադարեցման մասին լրատվամիջոցների հրապարակումները, ինչը կարող է կազմակերպված արտահոսք լինի:

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական և խորհրդային զենքը Հայաստանի սպառազինությունների հիմնական համակարգն է և այն դուրս հանելու դեպքում, Հայաստանը կունենա չաշխատող բանակ:

«Եթե դադարեցվի հետագա ապահովումը՝ ի դեմս սպառազինությունների, և ինչը կարևոր է, այդ սպառազինությունների համար զինամթերքի և հրթիռների մատակարարումների, համեմատաբար կարճ ժամանակում շատ խղճուկ վիճակ կլինի»,- ասել է Մուրախովսկին «Взгляд»-ին:

Մուրախովսկին հիշեցրել է, որ Հայաստանին զենքի մատակարարումներն իրականացվում են ներքին գներով և հաճախ վարկերով: Նա հավելել է, որ չի տեսնում երկրներ, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանին վարկ տրամադրելով և զենք վաճառելով: Նրա խոսքերով՝ եթե նայել զինված ուժերը զարգացնելու Հայաստանի հնարավորություններին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներից դուրս ժամանակակից նմուշներով զինելու հնարավորությունները «չնչին» են:

«Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ սպառազինության համակարգեր գնի ռազմատեխնիկական համագործակցության համաշխարհային շուկայի գներով»,- ասել է նա և հավելել, որ Երևանի համար ռուսական մատակարարումների դադարեցումը լուրջ հարված կլինի և անհապաղ կանդրադառնա երկրի պաշտպանունակության վրա: