Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան իրադարձությունները

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար 2008 թվականին մարտի 1-ի ցույցերը ցրելու քրեական գործի շրջանակներում։ Խաչատուրովն ազատ է արձակվել գրավի դիմաց։

Այսպես, «Կոմերսանտ»–ի աղբյուրների տեղեկություններով՝ ՌԴ պետական կառույցներում հատկապես դժգոհություն է առաջացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին դատի տալը։ Կրեմլում սա լուրջ հարված են համարել ռազմական դաշինքի իմիջին եւ չեն բացառում, որ ՀԱՊԿ–ն կարող է այլ երկրի ներկայացուցիչ գլխավորել։ Բացի այդ, հարցականի տակ է հայտնվել նախկինում համաձայնեցված 100 մլն դոլարի զենքի մատակարարումը։


Հնարավոր է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինի Բելառուսից

«Կոմերսանտ»–ի զրուցակցի խոսքով՝ ՌԴ պետական կառույցներում հատկապես դժգոհություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը, որով հարվածի տակ է դրվում Ռուսաստանի կողմից համակարգվող ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությունը։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել։

ՀԱՊԿ կառույցներին մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ Խաչատուրովին ու ամբողջ կազմակերպությունը սեւացնելու փորձը հրահրվել է արտատարածաշրջանային խաղացողների կողմից։

Ամեն դեպքում հնարավոր կադրային փոփոխությունը կլուծվի նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ կհավաքվի ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը (այս մարմնի կազմի մեջ են մտնում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները)։

ՌԴ պետական կառույցներում աղբյուրներն արդեն հիմա հասկացնել են տվել՝ ձեւավորված իրավիճակում Հայաստանի նոր թեկնածուի հաստատման հարցում ավտոմատիզմ չի գործի. «Հայկական «քաշքշուկը» հսկայական վնաս է հասցրել ամբողջ կազմակերպության իմիջին, տարօրինակ է, որ նրանք սա չեն հասկանում»,–հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը։ Եթե գլխավոր քարտուղարի հայկական նոր թեկնածուն հավանության չարժանանա, ռոտացիայի այբբենական կարգի համաձայն հաջորդ թեկնածուին առաջադրելու իրավունքը կստանա Բելառուսը։

«ՌԻԱ Նովոստի»–ի հետ հարցազրույցում գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը պատկանում է Հայաստանին։

Կազդե՞ն արդյոք «տարաձայնությունները» ՌԴ–ից Հայաստան զենքի մատակարարումների վրա

Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում այս անհամաձայնությունը կարող է բացասաբար ազդել նախկինում համաձայնեցված Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա։ ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ գործարքների երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 մլն դոլարի չափով վարկ ստանա, հիմա գտնվում է մեծ հարցականի տակ. «Դեռեւս առանձնապես հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ կատարվում»։

Պայմանագրերի առաջին փաթեթի շրջանակում (դրանց իրականացման համար Մոսկվան 2016 թվականին Երեւանին հատկացրել է 200 մլն դոլար) զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտված են, պնդում է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը. Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքներ եւ դրա զինամթերքը, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման վերգետնյա համալիրներ, «ՏՕՍ-1Ա ծանր հետանային համակարգեր (տրանսպորտալիցքավորող մեքենաներով), 9Մ113Մ կառավարվող հրթիռներ («Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար), ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինչպես նաեւ կապի միջոցներ:

Պարբերականի տեղեկություններով՝ երկրորդ պայմանագրով նախատեսվում էր հրազենի, ինժեներական կապի եւ անձնակազմի տեղափոխման տրանսպորտի մատակարարումների շարունակում: Հայաստանի ՊՆ նախորդ ղեկավարությունը ցանկանում էր նաեւ ձեռք բերել «Իսկանդեր-Է» օպերատիվ-տակտիկական համալիրի երկրորդ դիվիզիոնը (դրա 8 արձակման կայանքները հայ զինվորականներին են մատակարարվել 2016 թվականի առանձին պայմանագրով), ինչպես նաեւ Սու-30ՍՄ կործանիչներ: Հիմա այդ ծրագրերը առկախված են:

Եթե ՌԴ-ն որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերը, ապա դա «այնքան էլ համարժեք չի լինի». փորձագետ

«ՀԱՊԿ-ն հավաքական կազմակերպություն է, որի մեջ են մտնում 5 երկրներ, այլ ոչ թե երկու: Ուստի Ռուսաստանի արձագանքը՝ զենքի մատակարարման դադարեցման մասին միանգամայն ոչ համարժեք է, եթե դա իսկապես այդպես է»,- «Վզգլյադ» պարբերականին ասել է ռազմական փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: Նա չի բացառել, որ Երեւանը կսկսի նոր մատակարարների փնտրել, եթե Ռուսաստանը չեղարկի զենքի մատակարարումները:

Խրամչիխինի կարծիքով՝ եթե Ռուսաստանը չեղյալ համարի Հայաստանին զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումը, ապա դա Երեւանի համար «շատ նշանակալի» կլինի: Խրամչիխինը նշել է, որ հայերի համար շատ դժվար կլինի այլ զենքի վերակառուցվելը, սակայն «եթե նրանց, ի վերջո, դրան հարկադրեն, ապա նրանք ստիպված կլինեն դա անել»: Նա միաժամանակ հավելել է, որ Հայաստանը վերջին շրջանում Ռուսաստանից քիչ բան է ձեռք բերել: Վերջին տարիներին Երեւանը գնել է ռուսական «Իսկանդեր-Է» եւ «Սմերչ» համալիրները:

Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը լրջորեն որոշի ռազմական պայմանագրերը Հայաստանին մերժել, ապա նման արձագանքը «այնքան էլ համարժեք» չի լինի: «Սա Հայաստանի գործն է (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ գործ հարուցելը): Եթե նա իր ներկայացուցիչն է, ապա նրա գործն է, թե ում հետ կանչի, ում նշանակի: Առավել եւս, որ ՀԱՊԿ-ն հավաքական կազմակերպություն է, որի մեջ մտնում են 5, այլ ոչ թե 2 երկրներ: Ուստի Ռուսաստանի արձագանքը զենքի մատակարարումները դադարեցնելու մասին միանգամայն ոչ համարժեք է, եթե դա իսկապես այդպես է»,- կարծում է փորձագետը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am