Հայաստանի իրադարձությունները հակասում են ղեկավարության հայտարարություններին. Լավրով
Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռած է եղել հայկական պետության կայունության մեջ, ուստի այնտեղ կատարվողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ կապված ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի հետ, որոնց անդամակցում է Հայաստանը,- ասել է Լավրովը:-
Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր այդ մտահոգությունները հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ուղի դուրս կգա»:
Լավրովի խոսքով՝ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մոսկվան «մեծ բավականությամբ նկատեց, որ արդյունքում ճգնաժամին լուծում գտնվեց առաջատար բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ փոխզիջման արդյունքում»:
«Մենք հույս ունեինք, որ հենվելով նման արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները, հետագայում էլ կորդեգրեն միավորիչ մոտեցումներ, կամրապնդեն ազգային համաձայնությունը»,- ասել է Լավրովը: «Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված այն հայտարարություններին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումներ քաղաքական շարժառիթներով»,- ասել է Լավրովը:


















































ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են. Պուտին
Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն փոխհարգանքի հիման վրա
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար