Գերմանիայի ԱԳՆ–ն Թուրքիային կոչ է արել խուսափել բաց առճակատումից
Գերմանիայի ԱԳՆ–ում Անկարային կոչ են անում խուսափել բաց առճակատումից՝ ելնելով երկու երկրների հարաբերությունների շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է RIA Novosti –ն։
«Ոչ ոք չպետք է հետաքրքրված լինի այն բանում, որ մենք Թուրքիայի հետ, ամենալայն իմաստով՝թուրքական կառավարության հետ, թուրքական պետության հետ եւ նախեւառաջ թուրք հասարակության հետ...– հասել ենք բաց առճակատման։ Դա չի կարող Բեռլինի շահերից բխել, ակնհայտ է նաեւ, որ Անկարայի շահերից էլ չի բխում, ամեն դեպքում մենք այդ հույսն ունենք։ Այդ պատճառով էլ մեր կոչն ուղղված է բոլորին Գերմանիայում եւ Թուրքիայում, որոնք հետաքրքրված են լավ փոխհարաբերություններում՝ կրակի վրա ջուր չլցնել, նույնիսկ բարդ ժամանակներում, սակայն ամբողջ տարակարծությամբ հանդերձ....ընդգծել ընդհանուր հարցերը մեր երկու երկրների միջեւ», — ասել է Շեֆերը։
Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները նորից սրվել են երկուշաբթի օրը՝ Ստամբուլում թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո։ Թուրքական իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվայլների անիրավաչափ օգտագործման, ահաբեկչության քարոզչության մեջ»։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայից պահանջել է ազատ արձակել Յուջելին ու հետւել լրատվամիջոցների ազատությանը։


















































Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելո...