Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, լրագրողներին փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը կշարունակի մնալ դատական կարգադրիչների հսկողության ներքո, քանի դեռ այս գումարը չի վճարվել:
2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին ևս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար:
ՀՔԾ-ն այսօր միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ուրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եկել էր Շենգավիթի դատարանի շենք և, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար