Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրին Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նրանց կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:


















































Յուրի Խաչատուրովի համար գրավը վճարվել է. նա ազատ է արձակվել գիշերը ժամը 2-ից հետո
Մարտի 1. Ողբերգություն եւ հետեւություններ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար