Սփյուռքի նախարարը տասն օր շրջելու է ԱՄՆ-ում
ՀՀ սփյուռքի նախարարությունը ոգեւորությամբ հայտնում է, որ նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ:
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Եւ ցավոք անհասկանալի է մնում, թե հայերի հետ ԱՄՆ մեկնող նախարարի այցն ինչու է պաշտոնական եւ ոչ գոնե աշխատանքային:
Ցավոք նաեւ հաղորդագրությունում նշված չէ, թե որքան գումար ենք հարկատուներս վճարելու նրա տասնօրյա շրջագայության համար: Ափսոս նաեւ, որ չի նշվում նաեւ, թե նրա հետ քանի հոգի է մեկնելու ԱՄՆ:
Եւ մի հարց, մի՞թե կապի ժամանակակից միջոցները հնարավորություն չեն տալիս շփվել ԱՄՆ-ի հայ երիտասարդների, հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ այլ հայերի հետ:
«ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով»,- նշված է հաղորդագրությունում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար