Մարին Լը Պենը մեկնաբանել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Եվրախորհրդարանի որոշումը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մեկնաբանել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Եվրոպական խորհրդարանի որոշումը:
Անձեռնմխելիությունից զրկումն այժմ թույլ է տալիս Փարիզի դատարանին քրեական հետապնդում սկսել Լը Պենի նկատմամբ 2015 թվականին Twitter սոցիալական ցանցում «Իսլամական պետություն» ծայրահեղական կուսակցության դաժանությունների երեք լուսանկար տեղադրելու համար:
«Կարծում եմ, որ իմ դեպքում սա միտումնավոր արված գործ է: Գերարագ ընթացակարգ հատուկ Մարին Լը Պենի համար... Բայց այս ամենը միայն ցույց է տալիս ֆրանսիացիներին, թե ինչ են իրենցից իրականում ներկայացնում Եվրոպական միությունն ու Եվրախորհրդարանը, որոնք փորձում են խոչընդոտել ինձ՝ որպես նախագահական թեկնածու...», - հայտարարել է Լը Պենը՝ ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ:
Խորհրդարանականին այժմ կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում կամ մինչև 75 հազար եվրո տուգանք: Դատավարությունը կարող է ընթանալ ավելի քան մեկ տարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է