Հնագետները Մոսկվայի Հայկական նրբանցքում հազվագյուտ գտածոներ են հայտնաբերել (Լուսանկարներ)
Մոսկվայում Հայկական եւ Մալի Զլատոուստինսկի նրբանցնքների բարելավման աշխատանքների ընթացքում հնագետները կենցաղային եւ կրոնական արվեստի իրեր են հայտնաբերել, ինչպես նաեւ XVIII-XX դարերի մետաղադրամներ, հաղորդում է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական կայքը: Գտածոները կպահպանվեն եւ կվերականգնվեն, ապա կներկայացվեն Մոսկվայի թանգարաններում:
Գտածոներից մեկը հաստատում է քաղաքի կենտրոնում արհեստագործական արտադրության զարգացումը. դա կոշիկին ճիշտ ձեւը տալու համար փայտե կաղապարն է: Մեկ այլ իրը սրբապատկերների զարդարման համար մետաղե դրվագն է, որը հազվադեպ է հանդիպում պեղումների ժամանակ: Հայկական եւ Մալի Զլատոուստինսկի թաղամասերում հայտնաբերված գտածոները լրացնում են մայրաքաղաքում կյանքի ընդհանուր պատկերը XVII-XIX դարերում:
Մոսկվայի ժառանգության կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովն ասել է, որ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հայկական նրբանցքի տներում գտնվող վառարաններից մեկի փորագրված ռելյեֆային դետալը: Այն պատկանում է XVIII դարի սկզբին: Մեկ այլ գտածո հաստատում է Մոսկվայի կենտրոնում փոքր արհեստագործական արտադրության զարգացումը. դա կոշիկի համար փայտե կաղապարն է, որի օգնությամբ հնարավոր էր կոշիկին ճիշտ ձեւ հաղորդել:
Իսկ Մալի Զլատոուստինսկի նրբանցքում պղնձե խաչի մի մաս է հայտնաբերվեկ. դրանք մեծ քանակությամբ արտադրում էին XVII մինչեւ XIX դարի վերջը: Կրոնական արվեստին է պատկանում նաեւ մեկ այլ գտածո՝ եկեղեցական նավթի լամպի երկու մասերը: Բացի այդ, հնագետները XVIII դարի վերջի XX դարի սկզբի հին պղնձե մետաղադրամներ են պեղել:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան