Փանիկ գյուղում տեղի ունեցածը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Եղոյան
Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա
ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արման
Եղոյանը։
Ըստ նրա, այս հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։
Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։
Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։
Բնակչների խոսքով, զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար