Գերմանիայի ԱԳՆ–ն խոստացել է օգնել Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու գործում
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳՖՀ–ն կշարունակի օգնել Ուկրաինային անցկացնել անհրաժեշտ բարեփոխումներ։
Այս մասին նա ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի հետ հանդիպման արդյունքում։
Նախարարը նշել է, որ Գերմանիայի իշխանությունները հավատարիմ են մնում իրենց տված բոլոր խոստումներին, օգնության իրենց բոլոր ջանքերին։
«Ես կուզենայի մեկ անգամ եւս ընդգծել, որ մեր կողմից խոստացված օգնությունը արդեն մասամբ իրականացվել է, որ մենք հետագայում էլ դա հաճույքով կանենք, եւ մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի կառավարությունը իր առջեւ բարդ խնդիրներ է դնում եւ փորձում է առաջ տանել երկրի բարեփոխման գործընթացը ե՛ւ պետական կառավարման, ե՛ւ արդարադատության, ե՛ւ հարկային ոլորտներում»,– ասել է նա։
Գաբրիելը ընդգծել է, որ զինված հակամարտության պայմաններում դա ավելի դժվար է, քան այլ պայմաններում։
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը առաջվա պես տրամադրված է աջակցել Կիեւին՝ զարգացնելու ռազմական ներուժը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է