Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է կալանավորվել, ով իր ուղեբեռում ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղափոխում։
Կալանավորված ռուսաստանցին նախատեսում էր Ստամբուլ մեկնել Turkish Airlines ավիաընկերության չվերթով։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանից հաղորդել են, որ Ռուսաստանի քաղաքացու կալանավորման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։
«Գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ, փոխհյուպատոսը անձամբ գտնվում է Ալեքսանդրիայի օդանավակայանում։ Տվյալ պահին նրանք ստուգում են տեղեկատվությունը»,– ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցվել էր։ Դա տեղի էր ունեցել ռուսական A321 մարդատար ինքնաթիռում ահաբեկչական գործողությունից հետո, որը Շարմ–էլ–Շեյխից Պետերբուրգ էր թռչում։ Այն ժամանակ զոհվեցին 224 մարդ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա