Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մայր Աթոռի վեհարանը բռնազավթված է. Տավուշի թեմի առաջնորդ

Մայր Աթոռի վեհարանը (դիվանատունը) բռնազավթված է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին ուղղված պայքարին և Սուրբ Գեղարդի կապված՝ տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բոլորիդ հայտնի նախաձեռնության պարագլուխները Կորյուն աբեղայի գլխավորությամբ կամ ներշնչմամբ, արդեն երկար ժամանակ, հակառակ իրենց կողմից Ամենայն Հայոց Հայրապետի, հոգևորականց դասի, հավատացյալների հասցեին հնչեցրած բոլոր տեսակի հայհոյանքների, ստի, կեղծիքի, զրպարտությունների, և հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, ծով համբերությանն ու հանդուրժողականությանը և հրավերին վերադառնալու կանոնական դաշտ և հարցերն ու խնդիրները լուծել Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին և էությանն համապատասխան՝ վերջին զազրելի արարքը գործեցին, բռնազավթելով Վեհարանի (Դիվանատան շենքը)՝ անմնացորդ սուտ ու հերյուրանք տարածելով Սուրբ Գեղարդի վերաբերյալ ևս, որը պատճառ դարձավ շատերի գայթակղության և մոլորության, որի պատասխանը Տիրոջ Խոսքի համաձայն որպես երկանաքար մնում է իրենց պարանոցին:

 

Այսու, ես՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանս, մեր Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով, ձեռնադրությամբ և օծմամբ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը, ինձ տրված «կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ, կապում եմ Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ և դուրս Հայ Եկեղեցու կյանքից մինչև իրենց կատարյալ զղջումն ու ապաշխարությունը և վերադարձը Հայ Եկեղեցու սրբազան գիրկը:

Դիմում եմ ձեզ՝ Կորյուն աբեղա և խմբի անդամներ, եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական «կապելու և արձակելու» իրավունքն ու իշխանությունը, ապա կհետևեք մեր հորդորին և զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության և արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը:

Չարի պատերազմը Սուրբ Եկեղեցու դեմ ինչ տեսքով և գույնով էլ լինի պետք է վերջ գտնի և «… վեմի վրա պիտի կառուցեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չպիտի հաղթահարեն նրան» (Մատթ.16:18): Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունն առաջնորդեն մեր կյանքը. ամեն»:

Հիշեցնենք, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները նաև ասում էին, որ Սուրբ Գեղարդի մի մասը վաճառվել է ՌԴ քաղաքապետերից մեկին: