Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի անդամակցությունը. Human Rights Watch
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պետք է դադարեցնի այդ կառույցին Ադրբեջանի անդամակցությունը՝ բարեփոխումներ իրականացնել չկարողանալու համար: Այդ մասին ասված է կազմակերպությանն ուղղված նամակում, որը ստորագրել է 21 միջազգային կազմակերպություն՝ այդ թվում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է contact.az-ը:
Նամակում նշվում է, որ Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել բարեփոխումների իրականացման հարցում, և կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը:
Մարտի 8-9-ին կայանալիք կազմակերպության կառավարման խորհրդի նիստի ընթացքում կգնահատվեն Ադրբեջանի քայլերը, որոնք նա պետք է ձեռնարկի քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները դադարեցնելու համար:
«Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության վրա՝ արհամարհելով բարեփոխումների անցկացման մասին նրա պահանջները և շարունակելով երկրի անկախ քաղաքացիական հասարակության կազմաքանդումը: Բազմաթիվ նախազգուշացումներից հետո Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետագա մասնակցությունը՝ մինչև իշխանությունները չանեն լուրջ, կայուն փոփոխություններ՝ թույլ տալու համար ոչ կառավարական խմբերին ազատ գործել Ադրբեջանում»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով նախագահ Գեորգի Գոգիանին:
Տնօրենների խորհրդի վերջին նիստի ժամանակ՝ 2016 թվականի հոկտեմբերին, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն Ադրբեջանին չորս ամիս է տվել իրավաբանական և բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու համար, որոնք խոչընդոտում են քաղաքացիական հասարակության մասնակցությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է