Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն. Արմեն Սարգսյան
Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն, ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու 2016 թվականի քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում եւ լինելու է լրիվ դեստրուկտիվ:
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ այդպիսի պատերազմից հետո շարունակելու է շահագործել բնական ռեսուրսներ, նավթ վաճառել, ապա դա այդպես չէ: Մեր ռեգիոնի համար պատերազմը լինելու է ողբերգական բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետեւաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»,-ընդգծեց ՀՀ նախագահը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, Արմեն Սարգսյանն ասաց. «Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, եւ հետո Հայաստանի երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանը, այլեւ Արցախը, որովհետեւ իրենք Արցախից են եղել: Այսօր վարչապետն է բանակցողը, հետեւաբար բանակցային քաղաքականության ձեւավորողը վարչապետն ու իր գործընկերները, մասնավորապես, ԱԳ նախարարը»,-ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր դերն այստեղ լինելու է խորհրդականի. «Իմ տարիների դիվանագիտական փորձը կփոխանցեմ իրենց՝ աջակցել ու սատարել եւ լինել համար մեկ դեսպանը այն քաղաքականության, որը մեր երկիրը եւ կառավարությունը վարում է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար