Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը. պահանջեք միջազգային պատժամիջոցներ
Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային կոալիցիային
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ միջազգային անհատական պատժամիջոցներ կիրառելու պահանջ առաջ քաշելու հնարավորությունն այսօր գտնվում է «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային նախաձեռնության ձեռքում:
Դեռեւս 2013թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հատուկ զեկույցը բացահայտեց դատական համակարգում տիրող անմխիթար վիճակը, իսկ 2014թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր առաջարկած հայեցակարգում փաստեց, որ Հայաստանում տապալված են սահմանադրական կարգի հիմքերը։ Պաշտոնական այդ փաստաթղթում մատնացույց արվեցին մարդու իրավունքները պաշտպանող եւ իշխանության չարաշահումը արգելող բազմաթիվ սահմանադրական նորմեր, որոնք կրում են դեկլարատիվ բնույթ եւ փաստացի չեն գործում։ Հայաստանի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հայտնի են մեր երկում սահմանադրական կարգի տապալման եւ մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցանկն ու նրանց կատարած գործողությունները։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ եւ Եվրոպական պետությունների կողմից այդ մարդկանց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելն հաստատապես կզսպի ընտրությունների արդյունքը կեղծող թեկնածուներին։ Բնականաբար, պատժամիջոցներ կիրառելու պահանջը իրենց կառավարություններին կարող են ներկայացնել սփյուռքում ապրող` այդ պետությունների քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները։
Բարձր գնահատելով ձեր ազնիվ մղումը՝ սատար կանգնել Հայաստանում արդարադատության հաստատմանը, լիահույս եմ, որ միասին կարող ենք իրականացնել մեր ժողովրդի իղձը՝ ունենալ անկախ, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն։
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
2 մարտի, 2017թ․


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար